Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր Ավետիսյան

ԲԼՈԳ
Հայաստանի տարբեր աստիճանների պաշտոնյաներ անընդհատ խոսում են, որ Հայաստանը պատերազմ չի ուզում։ Եվ դա ճիշտ խոսույթ է։ Բայց պատերազմ չեն ուզում աշխարհի բոլոր ժողովուրդները։

Վերջերս Թրամփը Միացյալ Նահանգներում նախագահ ընտրվելիս ողջ քարոզարշավի ընթացքում խոսում էր խաղաղությունից և այն մասին, որ Միացյալ Նահանգները այլևս չեն պատերազմելու որևէ մեկի հետ, որ եթե ինքը լիներ նախագահ, Ուկրաինայի պատերազմը չէր լինի, որ Ամերիկան այլևս չի միջամտելու այլ պետությունների ներքին գործերին։

Ճիշտ է, Թրամփը հետո խախտեց իր բոլոր խոստումները, բայց ամեն դեպքում արձանագրվեց, որ նա հաղթեց, որովհետև խոսում էր խաղաղության մասին և պատերազմի դեմ։

Հիմա էլ դեմոկրատները Կոնգրեսի և Սենատի ընտրություններում, դարձյալ խոսելով, հիմա էլ Իրանի պատերազմի դեմ, դարձյալ արձանագրեցին, որ հաղթում են, որովհետև խոսում են խաղաղության մասին։
 
Զելինսկին, երբ ընտրվում էր Ուկրաինայի նախագահ, նա չէր ասում, որ գալիս է իշխանության, որպեսզի պատերազմ սկսի Ռուսաստանի դեմ։ Նա ևս խոսում էր խաղաղության մասին, բայց իր գործողություններով իր երկիրը փաստացի պատերազմի մեջ ներքաշեց և դարձրեց գործիք ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի ձեռքում՝ որպես մանրադրամ Ռուսաստանի դեմ գեոպոլիտիկ պայքարում։
 
Եվ բոլոր երկրների ժողովուրդներն էլ իրականում խաղաղություն են ուզում։ Բայց այդ խաղաղությունը միայն ուզելով չի լինում։
 
Կա հին խոսք՝ խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։
 
Սա չի նշանակում, որ ուղղակի պետք է քո երկիրը զինես, քո երկիրը դարձնես ռազմականացված, որպեսզի պատերազմ չլինի։
 
Միշտ էլ, ինչքան էլ դու զինվես և հզոր լինես, քեզանից ավելի հզորները կգտնվեն, և ավելի ուժեղ բանակներ ու ռազմական պոտենցիալ ունեցող երկրներ կգտնվեն։
 
Սա խոսում է այն մասին, որ դու պետք է գիտակցես քո պետության պետական շահերը և քո ռեգիոնում կարողանաս այնպես դիրքավորվել, որպեսզի կամ խուսափես պատերազմից, կամ եթե պատերազմ էլ լինի, դա լինի օգուտ քո պետության և ժողովրդի։
 
Հետևաբար ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու։
 
Հայաստանի պարագայում պատերազմից խուսափելու և խաղաղություն ունենալու համար կա մեկ բանաձև։ Եվ դրա հետ համաձայն են ռեգիոնի բոլոր պետությունները։
 
Դա Ռուսաստանի առաջարկած երեք գումարած երեք ձևաչափն է։
 
Այսինքն՝ մենք մեր խաղաղությունը պետք է կառուցենք ռեգիոնալ պետությունների հետ՝ մեկս մյուսի պետական շահերն ու հետաքրքրությունները հարգելով և դրանց հետ հաշվի նստելու սկզբունքով։
 
Եթե մենք մեր ռեգիոնից դուրս արևմտյան գերտերություններին թույլ ենք տալիս, որ նրանք մտնեն մեր ռեգիոն և առաջ մղեն իրենց շահերը, ապա նրանք անպայման մեր ռեգիոնում ստեղծելու են նոր պատերազմներ։ Եվ այդ պատերազմները ստեղծելու են այնպես, որ նույնիսկ ռեգիոնալ բոլոր խաղացողները, պետությունները չցանկանան պատերազմ, միևնույնն է, Արևմուտքը գտնելու է ճանապարհներ, որպեսզի այդ պատերազմը լինի։
 
Քանզի այսօր Ռուսաստանի դեմ ծավալվող աշխարհաքաղաքական պայքարում Հարավային Կովկասը ևս Արևմուտքի համար ձեռք է բերել ռազմավարական կարևոր նշանակություն՝ վերածվելով ռուսական ազդեցության սահմանափակման ուղղություններից մեկի։ Միաժամանակ տարածաշրջանն առանձնահատուկ նշանակություն ունի նաև Իրանի նկատմամբ Արևմուտքի վարած քաղաքականության համատեքստում։ Այսպիսով, Հարավային Կովկասը հայտնվել է աշխարհաքաղաքական հակասությունների և մրցակցող ուժային կենտրոնների շահերի բախման կիզակետում։
 
Հետևաբար, որպեսզի մենք ունենանք խաղաղություն, մենք պետք է մեր տարածաշրջանի դռները փակ պահենք Արևմուտքի համար և թույլ չտանք, որպեսզի նրանք իրենց կեղտոտ ձեռքերով մխրճվեն մեր ռեգիոն և թշնամություն սերմանեն ռեգիոնալ պետությունների միջև։
 
Վերջում ուզում եմ դարձյալ հիշեցնել Օտտո ֆոն Բիսմարկի հայտնի խոսքերը։
 
Երբ սպիտակ և սև թիթեռներին լցնում ես տարայի մեջ, նրանք միմյանց հետ չեն կռվում։ Իսկ երբ տարան շարժում ես, նրանք սկսում են անկանոն մեկը մյուսի հետ կռվել։
 
Եվ թշնամին ոչ թե թիթեռներն են, որոնք կռվում են մեկը մյուսի դեմ, այլ այն ուժերը, որոնք այդ տարան շարժում են։
 
Արևմուտքը ինքը որևէ ռեգիոնում շարժում է ռեգիոնալ տարան, և ռեգիոնալ պետությունները սկսում են միմյանց հետ կռվել։
 
Եվ դա ինչպես է ստացվում Արևմուտքի մոտ, դա այլ երկար զրույցի թեմա է, բայց որ դարեր շարունակ նրանք մասնագիտացած են տարբեր պետություններին ու ժողովուրդներին մեկը մյուսի դեմ կռվացնելու, տարբեր պետություններ ու ժողովուրդներ իրենց շահերի համար օգտագործելու և կործանելու, դա փաստ է։
 
Դա խոսում է Արևմուտքի պետությունների քաղաքակրթությունների պատմությունը, և դրա հետ պետք է հաշվի նստել։
Վրաստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 բանտարկյալի՝ Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբ Ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Ե՞րբ կզգացվի ձմեռային իրական սառնությունըՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) «Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացել Քուշներ. Թրամփը կոչ է արել Եվրոպային գումար ծախսել տնտեսության, այլ ոչ թե Ուկրաինայի վրա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. Պեսկով ԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The Guardian Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. Սուրենյանց Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայում