ԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ հատուկ դեսպանորդ և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում բանակցություններ վարել Ռուսաստանի, Ուկրաինայի և եվրոպական ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ։
«Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում մենք նախատեսում ենք աշխատել Ուկրաինայի, մեր եվրոպացի գործընկերների և Ռուսաստանի հետ՝ մասնավոր զրույցների և բազմակողմ քննարկումների միջոցով՝ այս ճարտարապետության վերաբերյալ ընդհանուր ըմբռնման հասնելու համար: Եթե մենք կարողանանք մշակել հստակ պատասխանատվություններով, փոխադարձ պարտավորություններով և կոշտ կիրառմամբ կառուցվածք, դա մեզ ավելի մեծ վստահություն կտա, որ բոլորը պատրաստ են ձեռնարկել խաղաղության համար անհրաժեշտ հաջորդ քայլերը», – գրել է նա X-ում:
Ինչպես նոյեմբերի 5-ին հայտարարել էր Քուշները, Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ Եվրոպայում երկարատև խաղաղության համար անհրաժեշտ են համաձայնագրեր, որոնց մասնակցում են Ռուսաստանը և ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի դաշնակիցները:
Այդ օրը ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայի կարգավորման, այլև ամբողջ Եվրոպայում անվտանգության վերաբերյալ:



