Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թուրքիայում անցկացված COP31-ի մասնակիցները ձախողել են վերջնական փաստաթղթի ընդունումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄԱԿ-ի կլիմայական համաժողովն (COP31) նոյեմբերի 23-ին ավարտվել է՝ առանց վերջնական համաձայնագրի։ Եվրամիությունն ու մի շարք երկրներ մերժել են համաժողովի նախագահող երկրների՝ Թուրքիայի և Ավստրալիայի ներկայացրած փաստաթուղթը՝ այն համարելով չափազանց թույլ՝ գլոբալ տաքացման դեմ պայքարում առաջընթաց ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ավելի քան երկու շաբաթ տևած բանակցությունները նախատեսված ժամկետից երկու օր ավելի էին տևել՝ դառնալով ամենաերկարը COP-ի պատմության մեջ։ Այդուհանդերձ, կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել։

«Այլևս անելիք չկա։ Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ», – եզրափակիչ լիագումար նիստում հայտարարել է Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքային զարգացման և կլիմայական փոփոխությունների հարցերով նախարար, COP31-ի նախագահ Մուրաթ Քուրումը՝ նշելով, որ նոր փաստաթուղթ չի ներկայացնելու։

Այնուհետև նա լքել է բեմը, թեև երկրների ներկայացուցիչները դեռ շարունակում էին ելույթները։

Ավստրալիայի ներկայացուցիչ Քրիս Բոուենը, որը նախագահում էր բանակցությունները, արդյունքը «չափազանց հիասթափեցնող» է որակել։ Նրա խոսքով՝ համաձայնության հասնելու հիմնական խոչընդոտներն էին հանածո վառելիքի և կլիմայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունները։

Հիասթափություն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«Ես կիսում եմ բոլոր նրանց խոր հիասթափությունը, ովքեր ակնկալում էին, որ կառավարությունները կգործեն այնպես, ինչպես պահանջում է կլիմայական ճգնաժամի լրջությունը», – ասել է նա։

Վերջին անգամ ՄԱԿ-ի կլիմայական բանակցություններն առանց բոլոր երկրների կողմից ընդունված համաձայնագրի ավարտվել էին 2009 թվականին՝ Կոպենհագենում։

Իռլանդիայի շրջակա միջավայրի նախարար Դարագ Օ՛Բրայենը հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող աջակցել առաջարկված համաձայնագրին, մասնավորապես՝ քանի որ դրանում որևէ հիշատակում չկար հանածո վառելիքի մասին, որի օգտագործումը գիտնականները համարում են գլոբալ տաքացման հիմնական պատճառներից մեկը։

«Անընդունելի է, որ մենք ունենանք կլիմայական համաձայնագիր, որտեղ որևէ հիշատակում չկա հանածո վառելիքի կամ դրանից աստիճանաբար հրաժարվելու անհրաժեշտության մասին», – ասել է նա։

Համաժողովի դիտորդների խոսքով՝ Սաուդյան Արաբիան և նավթ արդյունահանող մի շարք այլ խոշոր երկրներ պնդել են, որ հանածո վառելիքը տեսանելի ապագայում շարունակելու է կարևոր դեր ունենալ համաշխարհային տնտեսության մեջ։ Նրանք նաև ջանքեր են գործադրել, որպեսզի վերջնական փաստաթղթում հանածո վառելիքի մասին որևէ հիշատակում չլինի։

Մայրը սպանել է իր երկվորյակ որդիներին՝ իր սիրեցյալին դեմ լինելու համարԹուրքիայում անցկացված COP31-ի մասնակիցները ձախողել են վերջնական փաստաթղթի ընդունումը Աթոյան փողոցում բшխվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները․ կա 1 զnհ, 1 վիրավnր Պուտինը պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդևի զգուշացումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի՝ 6-10 աստիճանով «Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ատալանտա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին Իրանի սահմանների մոտ ցանկացած ռшզմական ուժի ներկայությունն անընդունելի է. հայկական կողմը մեզ տվել է անհրաժեշտ հավաստիացումները. Բաղայի ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա ՍողոմոնյանՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան Աբրահամյան «Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում Քաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԱղջիկը թոշակին տեր կանգնելու համար սպանել է 73-ամյա հորըՌուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 23-ի դրությամբ Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser»-ը և «Nissan X-Trail»-ը. կա վիրավnր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում93 տարեկանում կյանքից հեռացել է գիտնական, պետական գործիչ Գրիգորի Գաբրիելյանցը Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱՄՆ-ում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից բեռնատարի հետ բախnւմից հետո. կան տnւժածներ Հրաժարական կտամ․ ի՞նչ է խնդրում Փաշինյանն ընդդիմությունից ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը. Politico Պահեստազորի սպաների զորակոչ․ կառավարությունը նոր որոշում է նախատեսում Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանAP. Դեմոկրատները ռեկորդային թվով տեղեր են ստանալու Ներկայացուցիչների պալատում Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...ԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասին Մինչև ո՞ւր կիջնի ոսկու գինըԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկան Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՎրաստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 բանտարկյալի՝ Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբ Ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Ե՞րբ կզգացվի ձմեռային իրական սառնությունըՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) «Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացել Քուշներ. Թրամփը կոչ է արել Եվրոպային գումար ծախսել տնտեսության, այլ ոչ թե Ուկրաինայի վրա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. Պեսկով ԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The Guardian Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. Սուրենյանց Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները