Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Շահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 dw.com-ը «Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ» վերնագրով հոդվածում գրում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վադեֆուլի համար Հարավային Կովկաս նրա առաջին շրջագայությունը, որի ընթացքում նա այցելեց Բաքու, ապա Երևան, նկատելի և շատ ողջունելի փոփոխություն է: «Սա խաղաղությանը նվիրված ուղևորություն էր, որը նախատեսված էր երկու պետությունների միջև հավասարակշռությունն ու հաշտեցումը ամրապնդելուն և պահպանելուն», այդպես է իր առաքելությունը ամփոփել նա dw.com-ին տված հարցազրույցում։

Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված պայքարն ավարտվել է երեք տարի առաջ։ Ադրբեջանը երկու պատերազմում՝ 2020 և 2023 թվականներին, այդ տարածքի նկատմամբ վերահսկողություն է հաստատել, որը կորցրել էր ավելի քան երկու տասնամյակ առաջ։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը լքել է տարածաշրջանը։ Սակայն հիմա Ադրբեջանն ու Հայաստանը, որոնք տասնամյակներ շարունակ հակասություններ ունեին, ավարտում են խաղաղության պայմանագրի տեքստի ընդունումը։ ԱՄՆ–ը գնալով ավելի կարևոր դեր է խաղում այդ գործընթացում։ 2025 թվականի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ նախաստորագրել են խաղաղության հռչակագիր։ Վադեֆուլը այդ իրադարձությունը անվանել է «բեկումնային»։

Այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի ստորագրման և ապագա վավերացման գործընթացն այնքան էլ սահուն չի ընթանում։ Հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանը պնդում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված անուղղակի հղումները վերացնելու համար: Փաշինյանը մտադիր է դա կատարել, սակայն այն, թե ինչպե՞ս է դա իրականանալու, դեռևս պարզ չէ: Փաշինյանը չունի անհրաժեշտ խորհրդարանական մեծամասնություն: Այնուամենայնիվ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարը լավատես է. «Մենք կարող ենք վստահորեն հույս դնել այդ խաղաղության պայմանագրի կնքման վրա, քանի որ երկու կողմից էլ կա դա անելու պատրաստակամություն»:

Յոհան Վադեֆուլի այցի ընթացքում երկրորդ կարևոր թեման եղել է էներգետիկան: Ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը նավթ և գազ է մատակարարում տասը եվրոպական երկրի, իսկ վերջերս՝ նաև Գերմանիային: Չնայած ծավալները մնում են համեմատաբար փոքր, բայց ապագայում դրանք կարող են աճել: Բեռլինը ձգտում է ավելի դիվերսիֆիկացնել իր էներգակիրների ներմուծման աղբյուրները, մասնավորապես Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի լույսի ներքո: Արդյունքում իր այցի ընթացքում Գերմանիայի արտաքին գործերի նախարարը բազմիցս է Ադրբեջանին անվանել «հուսալի գործընկեր»:

Վադեֆուլը նաև քննարկել է տնտեսական մի նախագիծ, որը, նրա կարծիքով, նաև կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը: Այդ նախագիծը 43 կիլոմետր երկարությամբ տրանսպորտային միջանցք է, որը նախատեսված է Ադրբեջանի հիմնական մասը կապելու Նախիջևանի էքսկլավի հետ, որը ցամաքային սահման ունի Թուրքիայի հետ: Նախագիծն ինքնին արդեն իսկ գոյություն ունի, բայց ԱՄՆ-ը ձգտում է հատկապես կարևոր դեր խաղալ դրա իրականացման գործում: Հետևաբար, ապագա երթուղին անվանվել է TRIPP: Դա հիմնականում վերաբերում է ճանապարհներին և երկաթուղիներին, որոնք կարդիականացվեն կամ կվերակառուցվեն: Դրանք, ի վերջո, կարող են դառնալ «Միջին միջանցք» անունով հայտնի ավելի մեծ տրանսպորտային նախագծի մի մասը: Ակնկալվում է, որ այդ նախագծի միջոցով Հայաստանն ու Ադրբեջանը կամրապնդեն իրենց դերակատարությունը՝ որպես Ասիայի և Եվրոպայի միջև տարանցիկ երկրներ: Նաև այդ երթուղին շրջանցում է Ռուսաստանը, ինչը զայրացնում է Մոսկվային: Սակայն Ռուսաստանը շարունակում է մնալ այդ գործընթացի կարևոր մասնակից, քանի որ հայկական երկաթուղին երկարաժամկետ կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Ռուսական երկաթուղիների» կողմից: Առանց Մոսկվայի համաձայնության նոր երկաթուղային գծերի կառուցումը քիչ հավանական է: Երևանը ձգտում է փոփոխել այդ համաձայնագրի պայմանները կամ ներգրավել մեկ այլ երկիր նախագծում, ընդ որում՝ մասնավորաբար Ղազախստանն է հիշատակվում որպես հնարավոր գործընկեր: Սակայն Մոսկվան կասկածանքով է մոտենում նման ծրագրերին և, ըստ երևույթին, հետաքրքրված չէ իր ազդեցության հետագա նվազեցմամբ։ Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա։ Հենց այդ համատեքստում էլ Վադեֆուլն իր այցի ընթացքում հիմնականում բարձրացրել է Ռուսաստանի թեման։ Դա հիմնականում վերաբերում է Հայաստանին, որը տասնամյակներ շարունակ մեծապես կախված է եղել Մոսկվայից, դեռևս կա ռուսական ռազմաբազա Հայաստանում։ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ դրա անհրաժեշտությունը այլևս չկա, երկիրը աստիճանաբար հեռանում է Ռուսաստանից՝ միաժամանակ բռնելով Եվրամիության հետ մերձեցման ուղի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Հայաստանին հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ–ում մնալու վերաբերյալ, բայց Փաշինյանն անտեսում է այդ կոչերը և, ըստ երևույթին, նախընտրում է ժամանակ ձգել։ Այնուամենայնիվ, ըստ տեղեկությունների, նա մինչև տարեվերջ նախատեսում է երեք այց կատարել Ռուսաստան։ Գազի մատակարարումները, հավանաբար, կլինեն այդ ապագա հանդիպումների թեմաներից մեկը։ Հայաստանը գազի իր կարիքների առյուծի բաժինը հոգում է Ռուսաստանից գազ ներմուծելով և վախենում է, որ Մոսկվան կարող է այդ կախվածությունն օգտագործել որպես ճնշման գործիք։ Այս հարցում Ադրբեջանն ունի ավելի մեծ ինքնավարություն։ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունները վերջերս լարված են եղել ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի կործանումից հետո։

Իր այցի ընթացքում Գերմանիայի արտաքին գործերի նախարարը զգուշացրել է այն վտանգի մասին, որ Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը կփորձի վերականգնել իր թուլացած ազդեցությունը Հարավային Կովկասում։ Նախարարի խոսքով, իրենք շահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը «կրկին չափազանց ուժեղ չդառնա» Հարավային Կովկասում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել Իշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանԱրաբկիրի եկեղեցու հարևանությամբ բшխվել են «Kia»-ն ու «Volkswagen»-ը. ավտոմեքենաներից մեկն էլ բшխվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավnր Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»Իրանը ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում և դատական հայցեր է ներկայացրել Պարսից ծոցի երկրների դեմ Նա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ նոյեմբերի 24-ի դրությամբՖուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»«Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի Քեյնին Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Նոյեմբերի 24/25-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանԶելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջով Հայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութԲաց մի՜ թողեք սև ուրբաթի զեղչերը․ օնլայն վարկ՝ սկսած 100 000 դրամիցԻրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամ Հրապարակել է կադրեր այն տնից, որտեղ առևանգողը պահել է 10-ամյա տղայինՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք Չալաբյան