Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ինդուկցիոն վառարանը՝ սալօջախը, բաղկացած է պղնձե մետաղալարի փաթույթներից, որոնք տեղադրված են ապակե-կերամիկական մակերեսի (կամ կոփված ապակու) տակ: Այդ մետաղալարի միջով հոսում է փոփոխական էլեկտրական հոսանք՝ ստեղծելով էլեկտրամագնիսական դաշտ, որն արձագանքում է խոհանոցային սպասքի ֆերոմագնիսական հիմքին: Նույնիսկ 20-րդ դարի սկզբին հայտնված ինդուկցիոն վառարանների առաջին արտոնագրերը հիմնված էին նույն սկզբունքի վրա: Այն ժամանակից մինչև 1970-ական թվականները ինդուկցիոն տաքացումը հիմնականում ցուցադրական տեխնոլոգիա էր, որն օգտագործվում էր հիմնականում մետաղը արդյունաբերական նպատակներով թրծելու համար, բայց այն ժամանակ դեռ լայնորեն չէր կիրառվում:

1933 թվականին Չիկագոյի «Առաջընթացի դար» համաշխարհային ցուցահանդեսում է ինդուկցիոն սալօջախի տեխնոլոգիան առաջին անգամ ցուցադրվել աշխարհին: Տնային ինդուկցիոն վառարանի առաջին կոնցեպտը ներկայացվել է General Motors-ի ստորաբաժանում Frigidaire-ի կողմից: Ցուցադրության ժամանակ այդ վառարանի վրա եռացվել է թեյնիկ: Սակայն այդ սալօջախն այդպես էլ արտադրության մեջ չի մտել։

Westinghouse Electric Corporation-ի հետազոտական և զարգացման կենտրոնը Չեր չիլ Բո րո յում՝ Փիթս բուրգ ի մ ո տ , 1970-ականների սկզբին մշակել է ԱՄՆ–ի առաջին ժամանակակից ինդուկցիոն կաթսան: Դրանք առաջին անգամ հրապարակայնորեն ցուցադրվել են 1971 թվականին Հյուսթոնում (Տեխաս) կայացած Տնային կառուցողների ազգային ասոցիացիայի համաժողովում: Դրանք ինքնուրույն, մեկ այրիչով սալօջախներ էին, որոնք կոչվում էին Cool Top Induction Range: Նման ինդուկցիոն կաթսայի շուկայական գինը 1500 դոլար էր: Փաթեթը ներառում էր նաև Quadraply-ի բարձրորակ խոհանոցային պարագաներ: Հետագայում ստեղծված Cool Top 2–ի մակերեսն ուներ չորս այրիչ, որոնցից յուրաքանչյուրը մոտավորապես 1600 վատտ հզորությամբ էր, և այն արտադրվել է 1973-ից 1975 թվականներին: Այդ վաղ ինդուկցիոն վառարանները ցածր հզորություն ունեին, անվստահելի էին և բավականին աղմկոտ։

Եվրոպայում կենցաղային տեխնիկայի առաջին արտադրողը, որը թողարկել էր ինդուկցիոն վառարան, գերմանական Neff ընկերությունն էր, և դա եղել էր դեռ 1957 թվականին, այսինքն՝ ավելի վաղ: Թեև ընկերության արտադրանքի շարքը ներառում էր ինդուկցիոն վառարաններ և խոհանոցային այլ պարագաներ, բայց դրանք հայտնվել են միայն 1964 թվականին։ Սակայն, ինչպես ամերիկյան ընկերությունների դեպքում, զանգվածային սպառողը չի գնահատել այս նորարարական պատրաստման մեթոդը դրա բարձր գնի պատճառով։ Մինչև 1990-ական թվականները ինդուկցիոն ջեռուցման տեխնոլոգիաները հիմնականում օգտագործվում էին արդյունաբերության մեջ։ Միայն 20-րդ դարի վերջում կենցաղային ինդուկցիոն սալօջախների արտադրության արժեքը նվազեց այնպիսի մակարդակի, որ դրանք մատչելի դարձան սպառողների լայն շրջանակի համար։

Ներկայում Եվրոպան կենցաղային ինդուկցիոն վառարանների առաջատար արտադրողն է։ Ի տարբերություն Ասիայի կամ Ամերիկայի, այդ տարածաշրջանը միշտ հայտնի է եղել մոլորակի շրջակա միջավայրի և ռեսուրսների պահպանման նկատմամբ իր ամենամեծ մտահոգությամբ։ Սակայն Եվրոպայում միայն երեք ընկերություն ունի ինդուկցիոն կծիկներ արտադրելու տեխնոլոգիա՝ ֆրանսիական Fagor-Brandt ընկերությունը, գերմանական E.G.O. ընկերությունը և B/S/H-ի իսպանական ստորաբաժանումը: Բոլոր մյուս ապրանքանիշերը, որոնք առաջարկում են ինդուկցիոն վառարաններ կամ եփող սարքեր, ստիպված են պատվիրել իրենց փաթույթները վերը նշված արտադրողներից մեկից։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը Բաքվից ուշագրավ հայտարարություն՝ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանից կոչով դիմել են հայ ժողովրդին Ինչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութՌյուտեն կոչ է արել ամբողջ հասարակությանը պատրաստել պատերազմի Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»Ռյուտեն կոչ է արել ամբողջ հասարակությանը պատրաստել պատերազմի Իրանում հայտնի երգչուհուն պшտժել են առանց հիջաբի ելույթ ունենալու համար Դասվարն առաջին դասարանցու նկատմամբ ցուցաբերել է տարբերակված բացասական վերաբերմունք, ենթարկել ֆիզիկական և հոգեբանական բռնության. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել նախաքննությունից Արմավիրի մարզում կինը սպիրտ է լցրել ամուսնու վրա և հրկիզել․ տղամարդը մահացել է«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»Եմենում ավտոբուսին հասցված ավիահարվածի հետևանքով ավելի քան 25 մարդ է տուժել Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել Իշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանԱրաբկիրի եկեղեցու հարևանությամբ բшխվել են «Kia»-ն ու «Volkswagen»-ը. ավտոմեքենաներից մեկն էլ բшխվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավnր Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»Իրանը ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում և դատական հայցեր է ներկայացրել Պարսից ծոցի երկրների դեմ Նա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ նոյեմբերի 24-ի դրությամբՖուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»«Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի Քեյնին Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Նոյեմբերի 24/25-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»