Ռյուտեն կոչ է արել ամբողջ հասարակությանը պատրաստել պատերազմի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշինքի երկրներին կոչ է արել պատրաստվել հնարավոր պատերազմին, այդ թվում՝ քաղաքացիներին ուսուցանել զինված հակամարտության դեպքում գործողությունների կանոնները։
«Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է պատրաստեն ամբողջ հասարակությանը՝ ներառյալ բիզնեսը, պետական և տեղական վարչակազմերն ու քաղաքացիներին՝ անհատական մակարդակով։ Պետք է օրինակ վերցնել Հյուսիսատլանտյան դաշինքի լավագույն աշակերտներից՝ Նորվեգիայից, Շվեդիայից, Դանիայից և, հնարավոր է, ևս մի քանի երկրներից, որոնք հստակ գիտեն, թե ինչ պետք է անեն իրենց քաղաքացիական անձինք, եթե պատերազմ բռնկվի», – հայտարարել է Ռյուտեն Բեռլինում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում։
Նա ընդգծել է, որ քաղաքացիներին անհրաժեշտ է երաշխավորել ջերմության, էլեկտրականության պահպանումը և հիվանդանոցների աշխատանքը նույնիսկ պատերազմի դեպքում, սակայն միևնույն ժամանակ նրանք պետք է պատրաստ լինեն օգնել զինվորականներին։
Ռյուտեն նաև կոչ է արել դաշինքի երկրներին հնարավորինս շուտ ռազմական ծախսերը հասցնել համախառն ներքին արդյունքի 5 տոկոսի։



