Զելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ խաղաղ բանակցությունների ձախողման դեպքում մտադիր է դիմել ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմին՝ Ուկրաինային ռազմական օգնությունն ավելացնելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու խնդրանքով։
Զելենսկիի խոսքով՝ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ցանկանում են հնարավորինս արագ խաղաղության համաձայնագիր կնքել՝ նախընտրելիորեն մինչև հունվար։ Սակայն Կիևում մտահոգված են, որ նման շտապողականությունը կարող է հանգեցնել Ուկրաինայի տարածքային զիջումների։
«Մենք նույնպես շատ ենք ցանկանում խաղաղություն, բայց ոչ բացառապես Ուկրաինայի հաշվին»,- նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև քննադատել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար ամերիկյան հրթիռների մատակարարման ուշացումները։ Նրա խոսքով՝ 48 կալանիչ հրթիռների մատակարարումը դեռևս սպասում է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հաստատմանը։
Զելենսկին հույս է հայտնել նաև ապահովել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարիքներն առնվազն մինչև դեկտեմբերի վերջ, իսկ հունվարին կամ փետրվարին ԱՄՆ Կոնգրեսի հետ համագործակցության նոր մոտեցում մշակել։



