«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ Ասրյան
ԲԼՈԳ«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը գրում է.
Հարգելի՛ Գագիկ Նիկոլայի,
70 տարին պարզապես տարիք չէ։ Դա Ձեր անցած ճանապարհն է՝ կերտած պատմությամբ, փորձություններով ու հաղթանակներով ձեռք բերված իմաստությամբ, հազարավոր մարդկանց հիշողություններում թողած հետքով և սերունդներին փոխանցվող ժառանգությամբ։
Այսօր առանձնահատուկ հարգանքով շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահին, «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական ծրագրի հեղինակին ու հիմնադրին, պետական, քաղաքական, տնտեսական, մարզական և հասարակական գործչին, բարերար Գագիկ Նիկոլայի Ծառուկյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ։
Տասնամյակներ շարունակ Ձեր գործունեությամբ նշանակալի հետք եք թողել Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Ձեր ներդրումն ընդգրկում է պետականաշինության տարբեր ուղղություններ՝ քաղաքական և տնտեսական կյանքից մինչև հայկական սպորտի առաջընթաց, ազգային արժեքների պահպանում, հասարակական կյանքի բարելավում և բարեգործություն։
Առանձնահատուկ է Ձեր՝ արդեն 22 տարի շարունակվող գործունեությունը՝ որպես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ։ Ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ հայ մարզիկները բազմաթիվ հաղթանակներ են կերտել միջազգային ասպարեզներում՝ բարձր պահելով Հայաստանի եռագույնն ու հայ ժողովրդի պատիվը։
Ձեր տնտեսական գործունեության շրջանակում հիմնադրած կառույցները, իրականացրած ներդրումներն ու ստեղծված հազարավոր աշխատատեղերը կարևոր դեր են ունեցել պետության տնտեսական կյանքում և բազմաթիվ ընտանիքների բարեկեցության ապահովման գործում։
Ձեր հասարակական-քաղաքական գործունեության կարևոր ուղղություններից է նաև «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական ծրագիրը, որի նպատակն է բարձրաձայնել պետության, ընտանիքի և քաղաքացու առջև ծառացած խնդիրները՝ առաջարկելով դրանց լուծման ուղիներ։
Ձեր մարդասիրական նկարագրի կարևոր արտահայտություններից է բարեգործական գործունեությունը՝ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերված աջակցությամբ, կրթական, մշակութային, երիտասարդական, մարզական և հոգևոր ոլորտներում իրականացված հարյուրավոր նախաձեռնություններով։ Մարդկանց կողքին լինելու և դժվարության պահին օգնության ձեռք մեկնելու այս ճանապարհը Ձեր հանրային գործունեության ամենաարժեքավոր էջերից է։
Ազգային ու հոգևոր նշանակություն ունի նաև Հատիս լեռան գագաթին Ձեր նախաձեռնությամբ իրականացվող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի նախագիծը՝ որպես Հայաստանի քրիստոնեական ժառանգության, հավատքի և ազգային ինքնության խորհրդանշական արտահայտություն։
Այս հոբելյանը, ցավոք, Դուք դիմավորում եք կյանքի դժվարին հանգամանքներում՝ զրկված լինելով ազատությունից։ Մաղթում ենք, որ Ձեր առնչությամբ ընթացող իրավական գործընթացները հանգուցալուծվեն օրենքի գերակայության, արդարության և մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության սկզբունքներով։ Թող արդարությունը հաղթի, և հնարավորինս շուտ վերականգնվեն Ձեր ազատությունը, բնականոն կյանքն ու ստեղծագործ գործունեությունը։
Հարգելի՛ Գագիկ Նիկոլայի,
Յոթանասուն տարին Ձեր անցած ճանապարհի ամփոփումն է, բայց ոչ երբեք՝ նպատակների ավարտը։ Առջևում դեռ նոր էջեր գրելու, նոր ծրագրեր իրականացնելու և նոր ձեռքբերումներ արձանագրելու ժամանակն է։
Ձեր հոբելյանի առթիվ մաղթում ենք Ձեզ ամուր առողջություն, հոգու կորով, համբերություն և անսասան հավատ։ Թող ԱՍՏՎԱԾ ուժ ու իմաստություն պարգևի Ձեզ՝ հաղթահարելու այս դժվարին ժամանակաշրջանը։ Թող Ձեր ընտանիքի սերը, Ձեր հարազատների ջերմությունն ու Ձեզ գնահատող մարդկանց անկեղծ աջակցությունը լինեն Ձեր ուժի աղբյուրը։
Թող Ձեր կյանքի հաջորդ տարիները Ձեզ համար դառնան արդարության վերականգնման, խաղաղության, ընտանեկան ջերմության և նոր հաջողությունների տարիներ։
Շնորհավո՛ր Ձեր 70-ամյա հոբելյանը։
Թող ԱՍՏՎԱԾ պահապան լինի Ձեզ, Ձեր ընտանիքին և Հայոց հայրենիքին։
ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ,
«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ,
«Նժդեհյան Գայլախումբ» և «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատների հիմնադիր Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
պահեստազորի Գնդապետ,
2007–2018 թվականներին՝ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի Փոխնախարար։
1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
2 դպրոցական աղջկա դիակ է հայտնաբերվել
3
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
4
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
5
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին



