Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գումար ստանալու անսպասելի հնարավորությունը գրեթե միշտ թուլացնում է զգոնությունը: Հատկապես, եթե խոսքը ոչ թե կասկածելի «շահումի» մասին է, այլ լիովին արժանահավատ պատճառի՝ բանկին նախկինում ավել վճարված գումարի վերադարձի։

Խաբեության մեխանիզմը. «գերավճարից» մինչև նոր գանձում

  • Ամեն ինչ սկսվում է իբրև թե բանկից կատարված զանգից: Ձեզ հայտնում են, որ հին վարկի գծով ավել վճարված գումար է հայտնաբերվել, և պատրաստ են վերադարձնել այն: Սակայն դա անհրաժեշտ է անել ինչ-որ պատճառով շատ շտապ. «հայտը գործում է միայն այսօր» կամ «գործարքը պետք է հաստատել հենց հիմա»։

Այնուհետև սցենարը կարող է զարգանալ մի քանի ուղղությամբ.

  • խնդրում են հայտնել SMS-ով ստացված կոդը՝ իբրև թե «գումարի վերադարձը հաստատելու համար»,

  • առաջարկում են ներբեռնել հավելված, որն իբր անհրաժեշտ է գումարի վերադարձը ձևակերպելու համար, իսկ իրականում կարող է զեղծարարներին հեռահար հասանելիություն տալ հեռախոսին,

  • պահանջում են փոքր գումար փոխանցել «ժամանակավոր» կամ «տեխնիկական» հաշվին,

  • ուղարկում են իբրև թե արդեն ձևակերպված վերադարձի սքրինշոթ, սակայն այնուհետև պահանջում են վճարել «միջնորդավճար» կամ կատարել «պատասխան փոխանցում»:

Արդյունքը մեկն է. նախկինում գերավճարված գումարը վերադարձնելու փոխարեն՝ տուժողը կորցնում է իր սեփական միջոցները։

Կարևոր հանգամանք

Հիմնական նախազգուշացնող ազդանշանը շտապողականությունն է. ձեզ շտապեցնում են և պահանջում ֆինանսական գործարք կատարել հենց խոսակցության ընթացքում:

Իրավական ծուղակ

Եթե անձն ինքն է զեղծարարներին հայտնում մեկանգամյա կոդը, ներբեռնում հեռահար հասանելիության ծրագիր կամ գումար փոխանցում նշված հաշվին, հետագա գործարքները բողոքարկելը դառնում է զգալիորեն ավելի բարդ: Ուստի կասկածելի զանգից հետո կարևոր է չհետևել զրուցակցի հրահանգներին, այլ ինքնուրույն կապ հաստատել բանկի հետ՝ պաշտոնական հեռախոսահամարով:

IDBank-ը խորհուրդ է տալիս․

  • Մի՛ հայտնեք SMS-ով ստացված կոդերը: Դրանք կարող են օգտագործվել գործարքների հաստատման կամ բանկային ծառայություններին հասանելիություն ստանալու համար:

  • Մի՛ ներբեռնեք հավելվածներ զանգահարողի խնդրանքով: Բանկին անհրաժեշտ չէ ձեր հեռախոսին հեռահար հասանելիության ծրագիր՝ ավել վճարված գումարի վերադարձ կատարելու համար:

  • Գումար մի՛ փոխանցեք «ժամանակավոր», «պաշտպանված» կամ «տեխնիկական» հաշիվներին: Սա զեղծարարության դասական նշան է:

  • Ավարտե՛ք զանգը և ինքնուրո՛ւյն զանգահարեք բանկ: Պաշտոնական կոնտակտային կենտրոնի հեռախոսահամարը միշտ կարող եք գտնել բանկի կայքում, բջջային հավելվածում կամ բանկային քարտի դարձերեսին:

Հիշե՛ք. եթե բանկն իսկապես ձեզ գումար է պարտք, դա ստանալու համար անհրաժեշտ չէ տրամադրել ձեր գաղտնաբառերը, ներբեռնել անհայտ ծրագրեր կամ նախապես որևէ տեղ գումար փոխանցել:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

010-59-33-33

 

Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը «Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինՎարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh 56-ամյա կինը սիրահարվել է արհեստական ​​բանականությանըԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Սահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա Իրանի դեմ ռшզմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. ԿամենդատյանԱյս աշունը պատմական է լինելու«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ