Կասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՏԱՍ+Հ» ՍՊ ընկերության՝ Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Լանջային 60 հասցեում գործող համեմունքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
- արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,
- արտադրական շինության հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,
- բազմակի օգտագործման փաթեթավորման նյութերն ու բեռնարկղերը չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
3
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
4
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին
5
Մահացել է անմահ հերոս Ալբերտ Խառատյանի մայրը



