Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ օտարերկրյա քաղաքացիների գնման ակտիվությունն աճել է տարվա ընթացքում։ Եթե առաջին եռամսյակում նրանք գնել էին 525 միավոր անշարժ գույք, երկրորդում՝ 595, ապա երրորդ եռամսյակում՝ արդեն 810։  

 

Վաճառքի ցուցանիշներով ևս ակտիվություն է արձանագրվել։ Ինն ամսում օտարերկրյա քաղաքացիները վաճառել են 792 բնակարան և 362 բնակելի տուն՝ ընդհանուր 1154 միավոր բնակելի անշարժ գույք։ Գործարքների աշխարհագրությամբ առաջատարը Երևանն է։ Ինն ամսում օտարերկրացիները մայրաքաղաքում գնել են 1,323 և վաճառել 668 միավոր անշարժ գույք։ Այսինքն՝ նրանց կատարած բոլոր գնումների շուրջ 68.5 տոկոսը բաժին է ընկել Երևանին։ Ըստ քաղաքացիության՝ ամենաակտիվը Ռուսաստանի քաղաքացիներն են։ Նրանք ինն ամսում կատարել են 1,254 գնման և 1,505 վաճառքի գործարք։ Երկրորդ տեղում ԱՄՆ քաղաքացիներն են՝ 222 գնման և 196 վաճառքի գործարքով։

 

Օտարերկրյա քաղաքացիների ակտիվության աճի ֆոնին հարց է առաջանում՝ նրանցից քանի՞սն են ազգությամբ հայեր։ Կադաստրի կոմիտեից Tert.am-ին հայտնում են, որ ազգության վերաբերյալ նման մանրամասն տվյալների չեն տիրապետում, քանի որ դա կոմիտեի գործառույթների մեջ չի մտնում։ Արդյո՞ք օտարերկրյա գնորդների ակտիվությունը, բնակարանների գների և բնակչության եկամուտների միջև անհամաչափությունը, վարձակալության թանկացումը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի քաղաքացիներն այլևս չկարողանան բնակարան ձեռք բերել սեփական երկրում:

 

Տնտեսագետ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գնահատմամբ՝ դա արդեն տնտեսական և սոցիալական լուրջ խնդիր է։

 

«Միջին աշխատավարձը, եթե ուսումնասիրում ենք, որքան արագ է բարձրանում, ապա գնաճի հետևից նույնիսկ սովորական առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճին չի հասցնում աշխատավարձի բարձրացումը։ Այս ֆոնի պարագայում արդեն ունենք տեղաբնակների բնակարանային ապահովման խնդիր, որ ուղղակի չեն կարողանում բնակարան ձեռք բերել»,- կայքի հետ զրույցում նկատում է Սարգսյանը։

 

Նրա խոսքով՝ անշարժ գույքի գների աճի հիմնական պատճառներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված քաղաքացիների պահանջարկն է։ Սակայն սա միակ գործոնը չէ։ Տնտեսագետը թվարկում է նաև Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային կարիքները, եկամտային հարկի վերադարձի ծրագրի աստիճանական դադարեցումը և երիտասարդների՝ ծնողներից առանձին բնակվելու միտումը։

 

«Այս չորս հիմնական գործոններն են, որ պահանջարկ են առաջացրել։ Բայց զուգահեռ առաջանում է նաև ձեռքբերման խոչընդոտը՝ դրամական միջոցների անբավարարությունը։ Եթե թանկանում է, մեր արցախցի հայրենակիցները կդժվարանան ձեռք բերել բնակարան, սա փաստ է։ Երիտասարդներն էլ աշխատավարձերի և եկամուտների սահմանափակության պատճառով չեն կարողանալու ձեռք բերել»,- նշել է տնտեսագետը։

 

Սարգսյանի խոսքով՝ բնակարանային խնդիրը չի սահմանափակվում միայն անշարժ գույքի գնմամբ։ Նրա գնահատմամբ՝ վարձակալության գները ևս նախորդ տարվա համեմատ որոշ հատվածներում առնվազն 50 տոկոսով աճել են։ Արդյունքում դժվարությունների են բախվում նաև առևտրային տարածքներ վարձակալող բիզնեսները։

 

«Մարդիկ այսպիսի ձևակերպում են անում՝ մենք վարձատուների մոտ վարձու աշխատող ենք, ոչ թե վարձակալ։ Արդեն մտածում են տարբեր բիզնեսներ ամբողջությամբ օնլայն հարթակ տեղափոխելու, խանութների, առևտրային և հանրային օբյեկտների փակման մասին։ Մի կողմից ունենք բնակարան ձեռք բերելու անհնարինություն, մյուս կողմից՝ վարձակալության անհնարինություն»,- ասել է նա։

 

Տնտեսագետի կարծիքով՝ պահանջարկի աճին զուգահեռ բնակելի և առևտրային տարածքների առաջարկը բավարար չէ, ինչի հետևանքով նույնիսկ պահանջարկի փոքր փոփոխությունը կարող է զգալիորեն ազդել գների վրա։

 

Անդրադառնալով անշարժ գույքի շուկայում հնարավոր փուչիկի ձևավորմանը՝ Սարգսյանը պահանջարկի անկում է կանխատեսում։ Նրա գնահատմամբ՝ գնանկում կարող է լինել հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից և Հայաստան տեղափոխված քաղաքացիների պահանջարկի նվազումից հետո։

 

«Պահանջարկի կտրուկ անկում հաստատ սպասվում է։ Չի կարող ուղղակի չլինել։ Եթե չորս գործոններն են հիմնական պահանջարկի պատճառը, զուգահեռ առաջանում են նրանց ձեռքբերման խոչընդոտներ։ Գնանկում կկանխատեսվի, երբ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի և ձեռքբերումների քանակը նվազի։ Միայն այդ դեպքում եմ գնանկում կանխատեսում»,- հավելել է նա։

 

Օտարերկրացիների կողմից վաճառքի գործարքների՝ գնումները գերազանցելու հանգամանքը, ըստ տնտեսագետի, ինքնին չի նշանակում, որ նրանք զանգվածաբար հեռանում են Հայաստանից։ Անդրադառնալով ԱՄՆ քաղաքացիների ակտիվությանը՝ Սարգսյանը վաճառքների մի մասը կապում է ԱՄՆ-ում բնակվող հայերի՝ երկարաժամկետ հեռանկարում Հայաստան վերադառնալու մտադրությունների հետ։

 

«Ամերիկայում էլ է դժվարացել իրավիճակը, փող աշխատելու հնարավորություններն ավելի բարդացել են, սննդի, վառելիքի և անշարժ գույքի գները նույնպես աճում են։ Սա մեր հայրենակիցներին արդեն վերադարձի մասին մտածելու առիթ է տալիս։ Նրանց առաջնային խնդիրը դարձել է գումար հավաքել, Հայաստանում բնակարան վերցնել, որպեսզի հետագայում կարողանան վերադառնալ»,- պարզաբանում է մասնագետը։

 

Միաժամանակ Սարգսյանը կասկածի տակ է դնում Հայաստանում բնակարան ձեռք բերելու և այն վարձակալությամբ հանձնելու միջոցով հիփոթեքային վարկը սպասարկելու շահավետությունը։

 

Մեր այն հարցին, թե բնակարան գնելը նաև որպես ներդրում է դիտարկվում, երբ հանձնվում է վարձակալության, որի գումարը պետք է փակի վարկային պարտավորությունները, Սարգսյանը պատասխանեց. «Բնակարանային վարձակալությունը այս պահի դրությամբ չի կարող փակել հիփոթեքային վարկի սպասարկումը, եթե չկա եկամտային հարկի վերադարձ։ Եթե նույնիսկ ինչ-որ մի հրաշքով հնարավոր է վարձակալությունը փակի հիփոթեքային վարկը, դա հաճախ տեղի է ունեցել տարիներ առաջ ձեռք բերված բնակարանի դեպքում։ Այսօրվա վարձակալության գները չեն նշանակում, որ այսօր գնված բնակարանը նույն եկամուտը կապահովի»։

 

Այն հարցին, թե ստեղծված իրավիճակում ոչ միայն տեսանելի չի պետության կարգավորող քաղաքալանությունը, այլև իշխանությունն իրվիճակը բացատրում է տնտեսական ակտիվության և կյանքի որոակի բարելավման հանգամանքով, տնտեսագետը պատասխանել է. «Դե, Փաշինյանի ասածները չի կարելի մեկնաբանել, որովհետև սրանք շատ անլուրջ են, նա չի խոսում հետազոտություններով, այլ ուղղակի պահի ազդեցության տակ ինչ-որ բան է խոսում։ Պետությունը պետք է կանխատեսի երևույթները, ամենօրյա ռեժիմով գնահատի իրավիճակը և եթե ռիսկ է տեսնում, փորձի չեզոքացնել կամ նվազեցնել այն։ Պետք է խթանի բնակելի և առևտրային տարածքների ավելացումը, որպեսզի առաջարկը բավարարի պահանջարկը, և դրա հաշվին հնարավոր լինի զսպել գնաճը։ Պետության ուղիղ գործառույթն է կանխատեսել նման իրավիճակներն ու արձագանքել դրանց»,- ընդգծել է Նաիրի Սարգսյանը:

Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում. մանրամասներ Հրդեհ` Դարպաս բնակավայրում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ Հայրն իր 2 տարեկան տղային նետել է 2-րդ հարկի պատուհանից՝ նրա կյանքը փրկելու համարՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Իրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը «Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնը հետաձգել է 48 Patriot հրթիռների մատակարարումը Արարատի գյուղերից մեկի դպրոցում 11-ամյա աշակերտը սեռական գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբԱյս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան Բայրամովի ուղերձը Հայաստանին․ պետք է արագացնել «Թրամփի ուղու» գործարկումը Ալիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 25-ի դրությամբ Սիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ այս վերջին ընտրությունների ժամանակ․ աշխարհը գոհ չէր արդյունքներից․ Թրամփ Չենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութՆավթի գներն աճել են ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն ոչ-ոքի խաղացին, «Բետիս»-ը հաղթեց «Սլովան»-ին