Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել հանրապետությունից ռուսական միջուկային զենքի դուրսբերման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը:
«Բանակցությունների գործընթացում ամեն բան հնարավոր է։ Ես չեմ բացառում նման տարբերակները։ Գլխավորը խաղաղությունն է։ Իսկ թե այնտեղ ինչ զենք կա, ով և ուր է այն դուրս բերելու, դա արդեն, գուցե, այդ խաղաղության գլխավոր պատճառն է։ Ուստի ես կողմ եմ ցանկացած որոշման», – հայտարարել է Լուկաշենկոն ֆրանսիական Le Point հանդեսին տված հարցազրույցում։
«Բայց գլխավորն այն է, որ դա նպաստի Ուկրաինայում իրադրության կարգավորմանը, որպեսզի մարդիկ չզոհվեն, և որպեսզի կայունություն հաստատվի Եվրոպայում։ Քանի որ մենք Եվրոպայի աշխարհագրական կենտրոնն ենք, մենք չափազանց շահագրգռված ենք, որ խաղաղություն լինի», – ասել է Լուկաշենկոն։



