Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարած այն բանաձևը, ըստ որի՝ եթե խորհրդարանական ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ վեց ձայնը՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կայացնելու համար, ապա սահմանադրական հանրաքվեի ժամանակ ժողովրդի մեծամասնության դեմ քվեարկելու դեպքում ինքը պատրաստ է հեռանալ վարչապետի պաշտոնից, իսկ կողմ քվեարկելու դեպքում՝ հաջորդ ընտրություններին այլևս չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ Այս առաջարկը դարձավ յուրօրինակ քննություն հայաստանյան քաղաքական դաշտի համար՝ բացահայտելով, թե որտեղ է ավարտվում ներքաղաքական հաշվարկը, և որտեղ է սկսվում պետականության հիմքերի պաշտպանությունը։ Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին զարգացումները բացահայտեցին սկզբունքայնության մի նոր նշաձող, որն իր բնույթով պատմական է և աննախադեպ։

Սահմանադրական հանրաքվեի անցկացմանը աջակցելու դիմաց վարչապետի պաշտոնից հեռանալու Նիկոլ Փաշինյանի առաջարկի կտրուկ մերժումը խորհրդարանական ընդդիմության կողմից պարզապես հերթական քաղաքական դիրքորոշում չէ. սա պետականաշինական վճռական քայլ է, որն ազդարարում է քաղաքական նոր մշակույթի սկիզբը և վերաիմաստավորում քաղաքական պայքարի ողջ փիլիսոփայությունը։ Այս դիրքորոշմանն իր վճռական համերաշխությունը հայտնեց նաև համախմբված ընդդիմությունը՝ հայտարարելով, որ վճռականորեն մերժում է արտաքին պահանջով թելադրված նոր Սահմանադրությունը, համերաշխություն է հայտնում խորհրդարանական ընդդիմության՝ ազգային արժանապատվությունը առևտրի առարկա չդարձնելու սկզբունքային դիրքորոշմանը և պատրաստակամ է միավորված ուժերով հանդես գալ արտաքին պարտադրանքի և ալիևյան սահմանադրության ընդունման դեմ՝ առաջիկա օրերին նախաձեռնելով հատուկ հանդիպում այս օրակարգով։

Երկար տարիներ հայաստանյան իրականության մեջ քաղաքական պայքարը հաճախ ընկալվում էր մեկ պարզ բանաձևով՝ հասնել իշխանափոխության ամեն գնով։ Այդ արատավոր տրամաբանության մեջ գործող ղեկավարի հեռացման ցանկացած հեռանկար կարող էր դիտարկվել որպես բացարձակ հաղթանակ և հիմք դառնալ ամենատարբեր պայմանավորվածությունների համար։ Երբ հենց իշխանությունն է սեղանին դնում իր հեռանալու հարցը, դա կարող էր թվալ ամենակարճ ճանապարհն ու ամենագայթակղիչ խայծը։ Սակայն միասնական ընդդիմությունը կոտրեց տասնամյակներ շարունակ արմատացած այդ կարծրատիպը՝ հստակ ցույց տալով, որ իշխանության գալը կամ որևէ անձի հեռացնելը չի կարող լինել ինքնանպատակ գերխնդիր, եթե դրա դիմաց վճարվելիք գինը պետության հիմքերի խարխլումն է։ Անձի հեռացումը չի կարող գնվել պետականության հիմնասյուների ապամոնտաժման հաշվին, որովհետև պաշտոնները գալիս ու գնում են, իսկ պետության իրավական և պատմական հենասյուների կորուստն անդառնալի է։

 Այս պատմական որոշման ողջ ծանրությունն ու վեհությունն այն է, որ այն ուղղակիորեն կապված է Հայոց պետականության ինքնիշխանության և ազգային արժանապատվության պաշտպանության հետ։ Ակնհայտ է, որ Սահմանադրության փոփոխության օրակարգը ծնվել է ոչ թե Հայաստանի ներքին պահանջից, այլ թելադրված է դրսից՝ Ադրբեջանի կողմից։ Նման պայմաններում հանրաքվեի գաղափարին սատարելը և գործարքին մասնակից դառնալը կնշանակեր լեգիտիմացնել պարտադրված զիջումների քաղաքականությունը, կամովին գլուխ խոնարհել Բաքվի նախապայմանների առջև և փաստացի անցնել Ալիևի «սրի տակով»։ Հետևաբար, միասնական ընդդիմության այս մերժումն ու արտաքին պարտադրանքի և ալիևյան սահմանադրության ընդունման դեմ համախմբված ուժերով հանդես գալու վճռականությունը ուղիղ պատասխան են նվաստացման և պարտվողականության քաղաքականությանը՝ հաստատելով անբեկանելի ճշմարտությունը. Հայաստանի Մայր օրենքն ու պետության ներքին կյանքը չեն կարող խմբագրվել հարևան երկրի սպառնալիքներով ու թելադրանքով։

Համաշխարհային պատմությունն ու քաղաքագիտական փորձը միանշանակ ապացուցում են, թե որքան ճակատագրական են լինում նման գործարքները, երբ ընդդիմադիր ուժերը տրվում են իշխանության սադրանքներին՝ հանուն կարճաժամկետ տակտիկական շահաբաժինների։ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Վենեսուելայում քաղաքական էլիտայի մի մասը, հույս ունենալով վերահսկել գործընթացներն ու պահպանել իր դիրքերը կառավարման համակարգում, լեգիտիմացրեց սահմանադրական խորքային փոփոխությունների օրակարգը, ինչի արդյունքում ապամոնտաժվեցին պետականության ինստիտուցիոնալ հիմքերը՝ երկիրը ներքաշելով երկարատև աղետի մեջ։ Նույն կերպ, 1930-ականների Գերմանիայի Վայմարյան հանրապետությունում ավանդական քաղաքական ուժերը, փորձելով պաշտոնական վերադասավորումների և տակտիկական համաձայնությունների միջոցով զսպել ճգնաժամը, գնացին սահմանադրական շրջանակների վերանայման գործարքի, որը շատ արագ վերածվեց ինստիտուցիոնալ ինքնաոչնչացման։ Հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում ևս, ինչպես Մոլդովայում կամ Վրաստանում, ընդդիմության մասնակցությունը իշխանությունների առաջարկած սահմանադրական կամ ընտրական գործարքներին հանգեցրեց նրան, որ ընդդիմությունը կորցրեց հանրային հենարանը՝ վերածվելով գործող համակարգի լեգիտիմացնող գործիքի։ Միասնական ընդդիմությունը, քաղելով այս պատմական դասերը, խուսափեց պետականության ապամոնտաժման թակարդից։

Այս սկզբունքային և անկոտրում կեցվածքի ֆոնին էլ ավելի է մերկանում գործող իշխանությունների վարած քաղաքական կուրսի վտանգավորությունը։ Անցյալի ծանր կորուստներից և ողբերգական սխալներից որևէ դաս չքաղելով՝ կառավարող ուժը շարունակում է միակողմանի զիջումների ճանապարհով երկիրը ներքաշել նորանոր արկածախնդրությունների և պարտադրված օրակարգերի դաշտ։ Նման օրհասական պահին իշխանական գայթակղություններին չտրվելն ու պետականության կարմիր գիծը ամուր պահելը դառնում է ոչ միայն քաղաքական դիրքորոշում, այլև պատմական հրամայական։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին