Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ բազմաթիվ փորձագետների, Հայաստանի ներքաղաքական օրակարգը շուտով անխուսափելիորեն կենտրոնանալու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ, քանի որ արդեն ակնհայտ է՝ նույնիսկ շանտաժի, մանիպուլ յացիաների և քաղաքական սպեկուլ յացիաների արդյունքում ընդդիմությունը տեղի չտվեց, կայացրեց պատմական որոշում, և հիմա իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների։

Ըստ այդմ, Հայաստանի ներքաղաքական դաշտում առաջիկա զարգացումների և քաղաքական վերադասավորումների գլխավոր առանցքը դառնալու են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այս իրողությունը պայմանավորված է նրանով, որ խորհրդարանական ընդդիմությունը միանշանակ և անդառնալիորեն մերժել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Թեև քաղաքական դաշտում առկա էին դիտարկումներ, թե հանրաքվեի գործընթացը կարող էր վերածվել իշխանափոխության հասնելու գործիքի, ընդդիմությունը գերադասեց սկզբունքայնությունը՝ հրաժարվելով լեգիտիմացնել Բաքվի ու Ալիևի պարտադրանքով օրակարգ բերված գործընթացը։ Այս պատմական նշանակության մերժումը փակում է սահմանադրական փոփոխությունները խորհրդարանական ճանապարհով առաջ մղելու բոլոր հնարավորությունները։

ՀՀ Սահմանադրության համաձայն, սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի՝ 65 պատգամավորի համաձայնությունը, մինչդեռ իշխող խմբակցությանը պակասում է 6 մանդատ։ Ընդդիմության միահամուռ և միակամ դիրքորոշման պայմաններում իշխանության համար այլևս որևէ հնարավորություն չկա ստանալու այդ պակասող վեց մանդատի աջակցությունը։ Առաջիկայում չի բացառվում, որ իշխանությունը կարող է իր հետևորդներին հավաքել և գրոհ կազմակերպել Ազգային ժողովի վրա, կարող են էլի շատերի դեմ քրեական գործեր հարուցվել, իսկ կալանավայրերում պահվողների պայմանները կարող են էլ ավելի վատանալ։ Սակայն ընդդիմադիր դաշտում հստակ վերահաստատում են՝ ինչ էլ անեն, Սահմանադրության հարցում իշխանության հետ կոմպրոմիսի չեն գնալու։

Հետևաբար, գործող իշխանությունը, որը թե՛ շանտաժի, թե՛ ուժային սցենարներով չի կարողանալու կատարել Բաքվի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, հայտնվել է քաղաքական ու իրավական փակուղում։ Զրկված լինելով սահմանադրական հանրաքվեն խորհրդարանով անցկացնելու լծակներից՝ իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որոնք էլ կդառնան առաջիկա քաղաքական պայքարի հիմնական հարթակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով