Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today կայքին և դրա խմբագիր Սևակ Հակոբյանին՝ իրեն զրպարտելու համար։ Օրերս խմբագրությունը ստացել է ծանուցում Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցչից՝ հերքման պահանջի մասին։ Մասնավորապես՝ «Կարճ ասած» հաղորդման թողարկումներից մեկը Փաշինյանը համարել էր զրպարտություն և վիրավորանք իր հասցեին, իր «բարի համբավի արատավորում»։ Խորհրդակցելով կայքի հետ աշխատող փաստաբանական գրասենյակի հետ և արդյունքում չգտնելով զրպարտություն կամ վիրավորանք պարունակող խոսք՝ կայքի խմբագրությունը հետադարձ նամակով խնդրել է, որ Փաշինյանի փաստաբանը ճշգրտի, թե կոնկրետ որոնք են համարում արատավորող, վարկաբեկող ձևակերպումներ։ Նամակին որևէ պատասխան չստանալով՝ կայքի խմբագիրը մամուլից տեղեկանում է, որ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today կայքին, իրեն՝ կայքի գլխավոր խմբագրին։

«Փաստի» հետ զրույցում Սևակ Հակոբյանը նշում է, որ «Կարճ ասածի» նշված թողարկումը COP17-ի ծախսերի մասին էր։ «Պատգամավորներից մեկը խորհրդարանի ամբիոնից ներկայացրել էր բեյջի թելի, տարածքի վարձակալության, կահույքի, հուշանվերների, մեդալների ծախսերի մասին։ Այդ բոլոր փաստերն արդեն հրապարակված են, որոնք նորից ներկայացրել եմ արդեն հեռուստատեսային ֆորմատով, խոսել եմ դրանց մասին, մեկ անձից գնումների մասին։ Նիկոլ Փաշինյանի անունն ամբողջ նյութի ընթացքում տրվում է երկու անգամ։ Մեկ անգամ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ինքն ասել է, թե «որտեղ փող է ծախսվում, այնտեղ կա կոռուպցիայի ռիսկ»։ Սա իր խոսքն է։ Երկրորդ անգամ նույնպես հիշատակել եմ Նիկոլ Փաշինյանին, որ 2018 թվականին Հանրապետության հրապարակում նա ասել է. «Հայ ժողովրդի ամեն մի գումարը, ամեն մի լուման պետք է ծախսվի խիստ աչալուրջ»։ Սա ևս իր խոսքն է։ Հիմա նա դատի է տվել ու ասում է՝ զրպարտություն է։ Ինձ հետաքրքրում է՝ ի՞նչն է զրպարտություն, ինքը չի ասե՞լ այդ խոսքերը։ Արդյունքում նա մեզ դատի է տվել՝ պահանջելով հերքել «զրպարտությունը» և չորս միլիոն դրամ է պահանջում։ Բայց այդ նյութի մեջ մեր փաստաբանները չեն կարողանում գտնել որևէ տող, որը կպարունակի զրպարտություն։ Խնդրել էինք իրենց ցույց տալ այն կետերը, որոնք համարում են զրպարտություն, եթե վիրավորանք, զրպարտություն կա, հերքենք, բայց իրենք, ըստ երևույթին, չեն կարողացել գտնել նման կետ, այնուհետև միանգամից մտել են դատարան։ Այսինքն՝ իրենք դիմել էին հերքման պահանջով, մենք պատասխան նամակ էինք ուղարկել՝ խնդրելով ցույց տալ զրպարտություն պարունակող հատվածները։ Մեր նամակն ուղարկելուց մեկ օր հետո մտել են դատարան»,-ասում է Հակոբյանը։ Նրա խոսքով, լրատվամիջոցի հանդեպ, որը հանդես է գալիս կառավարության բացասական երևույթները, Նիկոլ Փաշինյանի գործունեությունը քննադատելու դիրքերից, վերջինս փորձում է ճնշում գործադրել։ «Նա խնդիր է դրել խոչընդոտելու մեր աշխատանքին։ Սա, ի դեպ, առաջին դեպքը չէ։ 2018 թվականին եկան, մեր համակարգիչները տարան խուզարկությունից հետո, այդ ժամանակ նպատակ ունեին այդ կերպ մեր աշխատանքը խոչընդոտել, չստացվեց։ Այս անգամ էլ, իհարկե, չի ստացվելու։ Ուղղակի սա ահազանգ է, որ լրատվամիջոցների դեմ հերթական քայլի հետ գործ ունենք։ Կառավարությանը հիմնավորված քննադատում ես, կառավարության ղեկավարը անձնապես վիրավորվում է ու դատի տալիս լրատվամիջոցին։ Հայաստանի կառավարության ղեկավարը, փաստորեն, լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր»,-եզրափակում է Հակոբյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին