Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոնների

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սևանի համայնքապետի այս անգամվա ընտրությունները կարծես վերածվել են «մարտեր առանց կանոնների»։ Նախընտրական քարոզարշավի բովանդակային քննարկումներին աստիճանաբար փոխարինում են փոխադարձ մեղադրանքները, անձնական վիրավորանքներն ու իրատեսականության տեսանկյունից վիճահարույց խոստումները։

Նախընտրական պայքարում նկատելիորեն տարբեր մարտավարություններ են որդեգրել հիմնական մրցակիցները։ Սևանի գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանը բավականին զուսպ քարոզարշավ է իրականացնում՝ անդրադառնալով ինչպես կատարված աշխատանքներին, այնպես էլ առկա խնդիրներին ու առաջիկա անելիքներին։

Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի քարոզարշավում, Գեղարքունիքի մարզպետի ակտիվ ներգրավմամբ, շեշտադրվում են կառավարության ձեռքբերումները՝ այդ համատեքստում ներկայացնելով նաև համայնքապետարանի ու համայնքապետի հետ համատեղ իրականացված աշխատանքները։

Մեկ այլ թեկնածուի՝ Վահրամ Գևորգյանի քարոզարշավում առավել ընդգծված են մրցակիցների հասցեին հնչող քննադատություններն ու մի շարք աղմկահարույց նախընտրական խոստումներ։ Մասնավորապես, խոսքը համայնքային տրանսպորտն անվճար դարձնելու, բազմաբնակարան շենքերի տանիքների և վերելակների խնդիրների արագ լուծման մասին հայտարարությունների մասին է, որոնք սուր արձագանք են առաջացրել իշխանական ճամբարում։

Գևորգյանի խոստումներին շտապել է արձագանքել նաև Գեղարքունիքի մարզպետը՝ երեկ Սևանի մշակույթի տանը կազմակերպված բաց հանդիպման ընթացքում։ Վերջինս կասկածի տակ է դրել այդ խոստումների իրագործելիությունը՝ ընդգծելով, որ նման ծրագրերի իրականացումն առանց կառավարության աջակցության գործնականում անհնար է ու անլուրջ է նույնիսկ քննարկելը:

Հետաքրքրական է, սակայն, ոչ միայն այդ խոստումների բովանդակությունը, այլև իշխանական թիմի՝ դրանց նկատմամբ ունեցած սուր արձագանքը։ Խնդիրը Ծովագյուղի նախկին գյուղապետն է, ում որդեգրած մարտավարությունը, ըստ երևույթին, ուղղված է նախընտրական օրակարգում սեփական ներկայությունն առավել ընդգծելուն՝ քննադատության թիրախ դարձնելով ինչպես գործող համայնքապետին, այնպես էլ իշխանական թիմին։

Մուրադյանն առայժմ հրապարակային հակամարտության մեջ չի ներքաշվում, մինչդեռ իշխանական թիմն ու Գևորգյանը հայտնվել են փոխադարձ քննադատությունների շրջապտույտում։ Այս հակադրությունը կարող է անդրադառնալ նաև նրանց հետընտրական հնարավոր համագործակցության և կոալիցիոն բանակցությունների վրա։

Այսպիսով, քարոզարշավի վերջին օրերին Սևանում քաղաքական պայքարն ավելի ու ավելի է տեղափոխվում փոխադարձ հակադարձումների դաշտ՝ երկրորդ պլան մղելով համայնքի զարգացման ծրագրերի շուրջ բովանդակային բանավեճը։

Մուրադյանի թիմը շարունակում է իր ընտրած զուսպ մարտավարությունը, իսկ մյուս կողմերի միջև վերջին օրերին բանավեճը գնալով թեժանում է։

Առջևում կիրակին է, և արդեն ոչ թե թեկնածուների հայտարարությունները, այլ սևանցիների քվեներն են որոշելու համայնքի քաղաքական հետագա դասավորությունը։
 
Գվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում. մանրամասներ Հրդեհ` Դարպաս բնակավայրում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով