Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

30-ամյա կնոջ գինու մեջ մեթանոլ են խառնել. նա մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինդոնեզիայի Բալի կղզում 30-ամյա ռուս բժշկուհի Անաստասիա Սոբոլևսկայան մահացել է ենթադրաբար անորակ ալկոհոլից թունավորման հետևանքով։ Չի բացառվում, որ նրա օգտագործած խմիչքում եղել է կյանքի համար վտանգավոր մեթանոլ։ Այս մասին AIF-ին հայտնել է Ռուսաստանի տուրիստական գործակալությունների դաշինքի փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանը։

Սանկտ Պետերբուրգից Բալի մեկնած Անաստասիան մասնագիտությամբ քիթ-կոկորդ-ականջաբան էր։ Ըստ նրա ընկերների և գործընկերների՝ նոյեմբերի 18-ին նա տեղական խանութից ձեռք է բերել Anggur Merah տեսակի գինի։ Հաջորդ գիշերը նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

Բժշկական օգնություն ստանալու ընթացքում կնոջ սիրտը մի քանի անգամ կանգ է առել։ Նրան տեղափոխել են Ari Canti կլինիկայի վերակենդանացման բաժանմունք, միացրել արհեստական շնչառության սարքին, իսկ հաջորդ օրը սկսել հեմոդիալիզի ընթացակարգը։ Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Անաստասիան մահացել է նոյեմբերի 24-ին։

Մկրտչյանի խոսքով՝ Բալիում ներմուծվող ալկոհոլի բարձր մաքսատուրքերի պատճառով տեղական արտադրության էժան խմիչքները լայն տարածում ունեն։ Նրա պնդմամբ՝ անբարեխիղճ արտադրողները երբեմն ալկոհոլը նոսրացնում են արդյունաբերական մեթանոլով՝ այն վաճառելով որպես սովորական խմիչք։

«Տուրիստները ալկոհոլ են գնում բառացիորեն 300-400 ռուբլով։ Իհարկե, այնտեղ շատ անբարեխիղճ մարդիկ կան, որոնք ալկոհոլը նոսրացնում են արդյունաբերական մեթանոլով և վաճառում որպես լավ ապրանք»,- նշել է նա։

Մասնագետը նաև զգուշացրել է, որ վտանգավոր նյութ կարող է հայտնվել ոչ միայն գինու, այլև բարերում մատուցվող կոկտեյլների մեջ։

Սակայն Անաստասիայի մահվան իրական պատճառը դեռևս վերջնականապես հաստատված չէ։ Նրա մայրը կասկածի տակ է դրել ալկոհոլային թունավորման վարկածը՝ նշելով, որ դստեր ինքնազգացողությունը վատացել էր դեռևս դեպքից մի քանի օր առաջ։ Կնոջ խոսքով՝ հնարավոր է՝ Անաստասիային որևէ թունավոր միջատ կամ կենդանի է խայթել։ Մահացածի ընկերը նույնպես հայտնել է, որ կոնկրետ թունավոր նյութը պարզել չի հաջողվել։

Past.am-ը նշում է, որ սա 2026 թվականին Բալիում ռուս զբոսաշրջիկների հետ կապված առաջին նմանատիպ դեպքը չէ։ Հունիսին տեղական գինի օգտագործելուց հետո մեթանոլով թունավորման կասկածանքով մահացել էր նաև 50-ամյա ռուսաստանցի Աննան։ Նա 22 օր կոմայի մեջ էր մնացել, սակայն այդպես էլ գիտակցության չէր եկել։

Անաստասիայի մահվան հանգամանքները շարունակում են մնալ հարցերի առարկա, իսկ դեպքը կրկին ուշադրություն է հրավիրել Բալիում տեղական ալկոհոլային խմիչքների անվտանգության խնդրին։

Մերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ Մխիթարյան«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»30-ամյա կնոջ գինու մեջ մեթանոլ են խառնել. նա մահացել էԹրամփը և Ռուտեն զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) 150 մեքենա՝ արգելափակված․ փրկարարներն օգնել են 179 քաղաքացու ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. Քուշներ Եղանակը կտրուկ կփոխվի. ուժեղ քամի ու ձյուն է սպասվումԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Ադրբեջանցի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․ լայնածավալ քննարկում է նախատեսվում Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Լավ լուր թոշակառուների համար«Բարսելոնան» հաղթել է «Սաբահին», «Վիլյառեալը»՝ «Սլավիային» Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան Աբրահամյան Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել