Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում նախատեսվում է փոփոխել երեխայի ծննդյան միանվագ, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը։ Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է համապատասխան որոշումը։

ՀՀ բարեկեցության և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծով նախատեսվում են մի շարք փոփոխություններ, որոնց մի մասն ուժի մեջ կմտնի 2028 թվականի հունվարի 1-ից։

Խնամքի նպաստի չափը կդառնա միասնական

Նախագծի կարևոր փոփոխություններից մեկի համաձայն՝ 2028 թվականի հունվարի 1-ից ծնված երեխաների դեպքում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ։ Այսինքն՝ նպաստի չափն այլևս չի տարբերվի՝ կախված ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու կամ գյուղական բնակավայրում բնակվելու հանգամանքից։

Ներկայում խնամքի նպաստը կազմում է՝

  • 31 600 դրամ՝ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար,

  • 37 500 դրամ՝ խնամքի արձակուրդում գտնվող քաղաքաբնակ ծնողի համար,

  • 69 100 դրամ՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար։

Նախագծում միասնական նպաստի կոնկրետ չափը նշված չէ։

Կփոխվեն հետադարձ վճարման ժամկետները

2028 թվականի հունվարի 1-ից կկրճատվեն նաև նպաստների հետադարձ նշանակման ժամկետները։ Եթե քաղաքացին ուշ դիմի, երրորդ և հաջորդ երեխայի նպաստը հետադարձ կարգով կնշանակվի միայն նախորդ երեք ամիսների համար՝ ներկայում գործող վեց ամսվա փոխարեն։

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի դեպքում ևս հետադարձ նշանակման ժամկետը կկրճատվի՝ 12 ամսից դառնալով երեք ամիս։

Բացառություն կկազմեն ծնողի մահվան դեպքերը, որոնց դեպքում կպահպանվի վեցամսյա ժամկետը։

Նպաստ ստանալու համար ծնողը նույնպես պետք է գտնվի Հայաստանում

Նախագծով փոփոխություններ են նախատեսվում նաև ՀՀ-ից բացակայելու հիմքով նպաստների դադարեցման կարգում։ Կսահմանվի միասնական՝ երեքամսյա ժամկետ։

Բացի այդ, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու պարտադիր պայման կդառնա ոչ միայն երեխայի, այլև ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը։

Կվերանա տարեկան բանկ ներկայանալու պահանջը

Փոփոխություններով նախատեսվում է նաև նվազեցնել քաղաքացիների վարչարարական բեռը։ Երրորդ և հաջորդ երեխայի, ինչպես նաև խնամքի նպաստների վճարումը շարունակելու համար ծնողներն այլևս պարտավոր չեն լինի տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալ և ստորագրել Հայաստանում գտնվելու մասին հայտարարություն։

Փոխարենը՝ ծնողի և երեխայի՝ Հայաստանում գտնվելու հանգամանքը կստուգվի ինքնաշխատ եղանակով՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով։

Հայաստան վերադառնալուց հետո նպաստ ստանալու իրավունքը կվերականգնվի ավտոմատ կերպով՝ առանց ծնողի կողմից լրացուցիչ դիմում ներկայացնելու։

Past.am-ը հետևում է սոցիալական աջակցության ծրագրերում նախատեսվող փոփոխություններին, որոնք կարող են առնչվել Հայաստանում հազարավոր ընտանիքների։

Նիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Իրանը Սպահանի միջուկային համալիրից 62 կմ հեռավորության վրա կառուցում է ստորգետնյա օբյեկտ Ադրբեջանի նոր ուղերձը՝ «Զանգեզուրի միջանցքի» և տարածաշրջանային կապուղիների վերաբերյալՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ Մխիթարյան«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»30-ամյա կնոջ գինու մեջ մեթանոլ են խառնել. նա մահացել էԹրամփը և Ռուտեն զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) 150 մեքենա՝ արգելափակված․ փրկարարներն օգնել են 179 քաղաքացու ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. Քուշներ Եղանակը կտրուկ կփոխվի. ուժեղ քամի ու ձյուն է սպասվումԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Ադրբեջանցի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․ լայնածավալ քննարկում է նախատեսվում Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Լավ լուր թոշակառուների համար«Բարսելոնան» հաղթել է «Սաբահին», «Վիլյառեալը»՝ «Սլավիային» Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան Աբրահամյան Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրա