Հաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։
Կհաստատվի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը, որով անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական) բոլոր դիմորդների համար կապահովվեն ընդունելության միևնույն պայմաններ (առնվազն երկու ընդունելության քննության հանձնում), բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշներ և միևնույն մուտքային պահանջների համապատասխանություն:
Հիմնավորման համաձայն՝ այն կնպաստի պետության, տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում (տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ճարտարագիտության, գյուղատնտեսության, տվյալագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության և այլն) համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստմանն ուղղված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի ապահովմանը:
Հետևեք մեզ՝ այստեղ



