Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 15-ը Երևանում կանցկացնի Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը։ Այն կհամախմբի միջազգային ճանաչում ունեցող մենակատարների, երաժշտական կոլեկտիվների և երիտասարդ կատարողների։

Փառատոնի մեկնարկին ընդառաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և փառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես են եկել մամուլի ասուլիսով։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2027 թ․-ին կդիտարկվի որպես պետական ներդրումային ծրագիր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն անդրադարձել է փառատոնի զարգացման ընթացքին, ռազմավարական նշանակությանն ու առաջիկա ծրագրերին։ Նախարարի տեղակալը նկատել է, որ 13 տարի առաջ ընդամենը մի քանի էջանոց ծրագրով մեկնարկած փառատոնն այսօր վերածվել է 20-օրյա մասշտաբային մշակութային իրադարձության։

«Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2027 թվականին կներառվի ներդրումային ծրագրերի փաթեթում։ Սա նշանակում է, որ պետության կողմից փառատոնն այլևս դիտարկվում է ոչ թե պարզապես որպես սուբսիդիա ստացող և ծրագրեր իրականացնող կառույց, այլև ներդրումային ծրագիր։ Ֆինանսավորման էական բարձրացումը ենթադրում է, որ փառատոնի ներկայությունը կարող է շոշափելի տնտեսական շարժ ապահովել։ Փառատոնի ղեկավարությունը խորքային ուսումնասիրություն է կատարել և ներկայացրել հնգամյա տնտեսական հաշվարկ՝ ցույց տալով, թե պետական ֆինանսավորումն ինչ տնտեսական արդյունավետություն կունենա տարիների ընթացքում։ Վստահաբար կարող եմ ասել, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը եզակիներից է, որը պետությանը ներկայացնում է հավակնոտ ծրագիր՝ ստանձնելով հստակ պարտավորություններ և խոստանալով կոնկրետ ցուցանիշներ»,- նշել է Տիգրան Վիրաբյանը և շեշտել, որ մշակույթի տնտեսականացման տեսանկյունից սա խիստ ողջունելի նախաձեռնություն է։

Նրա խոսքով՝ պետությունը վստահում է կազմակերպիչներին և փառատոնի հենասյունը հանդիսացող Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, քանի որ ներկայացված հաշվարկներն իրատեսական են։ Այս մոդելն ընդօրինակելի է նաև այլ փառատոների համար, որոնք կկարողանան հստակ հաշվարկներով հիմնավորել պետական բյուջե միջոցների վերադարձելիությունը։

Պեկինում կայացած Խաչատրյանի անվան մրցույթից ստացած տպավորությունների մասին

Խոսելով փառատոնի միջազգային հաջողությունների մասին՝ Տիգրան Վիրաբյանը կիսվել է Պեկինում կայացած Խաչատրյանի անվան մրցույթից ստացած իր տպավորություններով.

«Մեծ հպարտություն է տեսնել, թե ինչպես է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկում ստեղծում տարվա կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկը, իսկ հազարավոր օտարազգի երեխաներ ու նրանց ընտանիքներ ամիսներ շարունակ ապրում են խաչատրյանական երաժշտությամբ։ Փառատոնն ու նվագախումբը դուրս են եկել ավանդական սահմաններից՝ լուրջ հայտ ներկայացնելով միջազգային շուկայում և Հայաստանը դիրքավորելով որպես ակադեմիական երաժշտության կենտրոն»։

Տիգրան Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին և գեղարվեստական ղեկավար, մաեստրո Սերգեյ Սմբատյանին՝ այս մասշտաբային նախաձեռնությունը ստանձնելու և առաջնորդելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ բարձրացված բոլոր հարցերի վերջնական կարգավորումից հետո 2027 թվականին փառատոնը կներկայանա ընդլայնված ձևաչափով։

Խաչատրյանի 14-րդ միջազգային փառատոնը՝ նոր ձևաչափով և միջազգային լայն հեռարձակմամբ

Փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ներկայացրել է Խաչատրյանի 14-րդ միջազգային փառատոնի առանձնահատկություններն ու նորարարական ծրագիրը։

Փառատոնն այս տարի ներկայանում է նոր՝ 20-օրյա ձևաչափով՝ մշակութային բազմազանությամբ, գեղարվեստական նոր շեշտադրումներով և արվեստի տարբեր դրսևորումների յուրահատուկ համադրությամբ։

Մինչև դեկտեմբերի 15-ը Երևանում կկազմակերպվեն ամենօրյա համերգներ

Սերգեյ Սմբատյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել, որ այս տարի փառատոնը հանդես է գալիս իսկապես միջազգային և համարձակ ձևաչափով։ Մինչև դեկտեմբերի 15-ը Երևանում կկազմակերպվեն ամենօրյա համերգներ, ինչպես նաև կրթական և կամերային միջոցառումներ՝ համաշխարհային ճանաչում ունեցող մենակատարների մասնակցությամբ։

Փառատոնը կմեկնարկի բացառիկ նախագծով. երկու-երեք օրվա ընթացքում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի բոլոր դաշնամուրային կոնցերտները՝ տաղանդավոր դաշնակահար Եվա Գևորգյանի փայլուն կատարմամբ։ Անդրադառնալով պետական աջակցությանն ու Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի աշխարհագրության ընդլայնմանը (այդ թվում՝ Պեկինում անցկացվող փուլին)՝ Սերգեյ Սմբատյանը կարևորել է Խաչատրյանի կերպարի միավորող դերը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Իրանը Սպահանի միջուկային համալիրից 62 կմ հեռավորության վրա կառուցում է ստորգետնյա օբյեկտ Ադրբեջանի նոր ուղերձը՝ «Զանգեզուրի միջանցքի» և տարածաշրջանային կապուղիների վերաբերյալՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ Մխիթարյան«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»30-ամյա կնոջ գինու մեջ մեթանոլ են խառնել. նա մահացել էԹրամփը և Ռուտեն զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) 150 մեքենա՝ արգելափակված․ փրկարարներն օգնել են 179 քաղաքացու