Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանից գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալներն ավելացել են

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանից բուսական և կենդանական ծագման գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալներն այս տարի մի քանի անգամ ավելացել են: Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը: «Օրինակ, անցյալ տարի ողջ տարվա ընթացքում արտահանվել է 382 տոննա կեռաս, իսկ այս տարի արդեն 1159 տոննա: Անցյալ տարի ծիրանի շատ քիչ բերք ենք ունեցել և արտահանել ենք ընդամենը 1700 տոննա, իսկ այս տարի արդեն 17 հազար 500 տոննա արտահանել ենք»,- նշեց փոխնախարարը:

Նա առանձնակի կարևորություն տվեց նաև ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, ինչի արդյունքում Հայաստանն ավելացրել է նաև բանջարեղենի արտահանման ծավալները: «Մենք հանրապետության մի քանի մարզերում՝ 80 հեկտար տարածքի վրա, ամենավերջին տեխնոլոգիաներով ջերմոցներ ենք կառուցել: Եթե նախկինում 1 քառակուսի մետրից ստանում էինք 10-20 կիլոգրամ բերք, այժմ արձանագրվում է 45-60 կիլոգրամ բերք: Սրա արդյունքում լոլիկի արտահանումը 6-7 անգամ ավելացել է: Ավելացել են նաև վարունգի արտահանման ծավալները, իսկ վերջին երեք ամիսների ընթացքում բավարարել ենք մեր ներքին պահանջները: Ես համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում մեր երկիրը լոլիկի, վարունգի, պղպեղի և սմբուկի արտադրության առումով կդառնա ինքնաբավ և արտահանում կիրականացնի, ինչի առաջին նախադրյալներն արդեն նկատում ենք»,- ասաց Գալստյանը:

Փոխնախարարը չի ժխտում, որ արտահանման հետ կապված որոշակի խնդիրներ կան: Նա դա բացատրում է այն հանգամանքով, որ Հայաստանը նոր է ինտեգրվել Եվրասիական տնտեսական միությանը և սկզբնական շրջանում նման դեպքերում միշտ լինում են նաև դժվարություններ: «Ցանկացած նոր կառույցին հարմարվելը, իրավական կարգավորումները ժամանակ են պահանջում: Օրինակ, վերջին օրերին Լարսի անցակետում կարգ էր սահմանված, որ մինչև երեկոյան 18:00-ն էին մեքենաներին թողնում: Քննարկումների արդյունքում մենք հասանք այն բանին, որ այդ ժամանակը երկարացվեց, որպեսզի գյուղատնտեսական մթերքներով բեռնված մեքենաները կարողանան անցնել»,- ասաց Գալստյանը:

Անդրադառնալով գյուղատնտեսական արտադրանքի մթերման հետ կապված դժվարությունների մասին խոսակցություններին՝ Սամվել Գալստյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարը վերամշակող և մթերող բոլոր ձեռնարկությունների ղեկավարների հետ բազմաթիվ անգամներ հանդիպել է, ճշտել նրանց հնարավորությունները: Նա վստահեցրեց, որ մթերման գործընթացն իր բնականոն հունով ընթանում է, և որևէ խնդիր չկա:

 

XXXX

Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներին Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով Եվրոպան Երևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել է Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Հորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿ Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան