Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:10-ի սահմաններում Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X6», «BMW 640I» և «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է շենքի պատին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «BMW X6»-ի վրայից համարանիշները հանել էին և միայն պարեկների հորդորով այն դրվեց իր տեղում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
3
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
4
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին
5
43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել է



