ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելում բանակցություններից հետո Եվրամիության առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ բազմամյա ֆինանսական շրջանակի (յոթամյա բյուջե) պարամետրերի վերաբերյալ, սակայն ակնկալում են այն հաստատել մինչև տարեվերջ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԵՄ գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
«Մենք քննարկեցինք ԵՄ-ի հաջորդ բազմամյա ֆինանսական շրջանակը առնվազն այնքան ինտենսիվ, որքան սպասվում էր։ Պետք է ընդունել, որ մեր տեսակետները, թե ինչպես պետք է այն ձևակերպվի, դեռևս զգալիորեն տարբերվում են։ Սա զարմանալի չէ՝ հաշվի առնելով բանակցությունների ներկայիս փուլը», – ասել է Մերցը։ Նա, սակայն, ընդունել է, որ այս տարբերվող դիրքորոշումները հաշտեցնելու համար ժամանակ և զգալի բարի կամք կպահանջվի։
Գերմանիայի կանցլերը պնդել է, որ ԵՄ բյուջեի շուրջ բանակցությունները տեղի են ունենում «բոլորովին նոր դարաշրջանում»։



