Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իրենց հանդիպման ժամանակ մանրամասն քննարկել են Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակման հարցը։
«Մենք մանրամասն քննարկել ենք դա», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո կալվածքում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք այդ թեման բարձրացվել է հանդիպման ժամանակ։
Խոսելով Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայությունը կրճատելու հնարավորության մասին՝ Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները «շատ օգտակար չեն եղել» ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտության մեջ։
«Բայց մենք ստացանք Գրենլանդիան։ Այն Տեխասից երեք անգամ մեծ է։ Եվ, անկեղծ ասած, դա մի փոքր փոխեց իմ կարծիքը», – բացատրել է ամերիկացի առաջնորդը։ Սեպտեմբերին Թրամփը և Դանիայի ու Գրենլանդիայի վարչապետներ Մետտե Ֆրեդերիկսենը և Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը ստորագրել են համաձայնագիր, որով Արկտիկական կղզու անվտանգության պատասխանատվությունը փոխանցվում է Վաշինգտոնին։ Գրենլանդիան Դանիայի ինքնավար տարածք է։



