Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Իտալիայի հարավում՝ Կալաբրիա շրջանում, հնագետները հայկական թոնիր են հայտնաբերել միջնադարյան քարանձավային եկեղեցիներից մեկում։ 2024 թվականի պեղումների ընթացքում կատարված բացահայտումը նոր հետաքրքրություն է առաջացրել տարածաշրջանում հայերի պատմական ներկայության և մշակութային ժառանգության ուսումնասիրության նկատմամբ։ Այս մասին հայտնում է «ԳԵՂԱՐԴ» գիտավերլուծական հիմնադրամը։

Խոսքը Ռեջո Կալաբրիա նահանգի Բրանկալեոնե Վետուս հին բնակավայրում գտնվող «Կենաց ծառի քարանձավ» (Grotta dell'Albero della Vita) անունով հայտնի քարանձավային եկեղեցու մասին է։ Մասնագետների ուշադրությունը գրավել են եկեղեցու կենտրոնում գտնվող սյունաձև ժայռակերտ կառույցը, պատերին փորագրված խաչերն ու սիրամարգի պատկերը։ Տեղացի հնագետ և պատմաբան Սեբաստիանո Ստրանգեսի գնահատմամբ՝ այս խորհրդանշաններն ունեն հայկական քրիստոնեական ավանդույթի բնորոշ գծեր։

Քարանձավային եկեղեցու կենտրոնական սյունը խորհրդանշում է Կենաց ծառը, որը, ըստ Ստրանգեսի մեկնաբանության, մարմնավորում է Հիսուս Քրիստոսին։ Հետազոտողի կարծիքով՝ եկեղեցին նվիրված է եղել Սուրբ Հոգուն և Հարությանը, իսկ դրա շրջանաձև կառուցվածքը խորհրդանշական կերպով ներկայացրել է տիեզերքը։

Հայկական հետքը՝ միջնադարյան Իտալիայում

Կալաբրիայում հայերի ներկայության պատմությունը կապվում է վաղ միջնադարի հետ։ Տարածաշրջանում պահպանվել են մի շարք պատմական կառույցներ և տեղանուններ, որոնք հետազոտողները կապում են հայկական համայնքների բնակության հետ։

Դրանցից ամենահայտնին Բրուցանո Վեկկիո լքված բնակավայրում գտնվող «Հայերի ամրոցն» է՝ Rocca degli Armeni կամ Rocca Armenia անունով հայտնի պաշտպանական կառույցը։ Այն գտնվում է Կալաբրիայի Ռեջո Կալաբրիա նահանգի Բրուցանո շրջանում։

Ըստ պատմական ուսումնասիրությունների՝ ամրոցի և շրջակայքում հայկական ներկայության ձևավորումը կապվում է 9-րդ դարում բյուզանդական զորահրամանատար Նիկեփորոս Փոկաս Ավագի ռազմական արշավանքների և նրա հետ տարածաշրջան տեղափոխված հայկական զորամիավորումների հետ։ Որոշ ուսումնասիրություններ այդ հաստատումը թվագրում են 885 թվականով։

Տարիների ընթացքում ամրոցը վնասվել է, այդ թվում՝ երկրաշարժերի հետևանքով։ Այնուամենայնիվ, պահպանվել են պաշտպանական կառույցների, նախկին բնակավայրի, մատուռի և ժայռափոր ջրամբարների մնացորդներ։ Այս հուշարձանը համարվում է Կալաբրիայում հայկական պատմական ներկայության կարևոր վկայություններից մեկը։

«Հայերի հովիտը» և հայկական տեղանունները

Հայկական հետքերը Կալաբրիայում չեն սահմանափակվում միայն ամրոցով և քարանձավային եկեղեցով։ Բրանկալեոնե Վետուսից մինչև Ասպրոմոնտի լեռնային տարածքներ ձգվող հատվածը հայտնի է նաև «Հայերի հովիտ»՝ Valle degli Armeni անվամբ։

Տարածաշրջանի տեղանունների ուսումնասիրությունները ևս հետաքրքիր տվյալներ են բացահայտել։ Կասինյանայի շրջակայքում հանդիպում են Ghარმենի (Gharmeni), Varta և Varet անվանումները, որոնք տեղի հետազոտողները կապում են հայերեն «արմենի» և «վարդապետ» բառերի հետ։ Այս ստուգաբանությունները ներկայացվում են որպես հայկական ներկայության հնարավոր լեզվական հետքեր։

Կալաբրիայում պահպանվել է նաև հայ թագուհու մասին ժողովրդական ավանդազրույցը։ Ըստ լեգենդի՝ նա իր ժողովրդին առաջնորդել է Ասպրոմոնտի լեռներ՝ ապահով բնակավայր գտնելու նպատակով։ Այդ պատմությունն ավանդաբար կապվում է Բովա բնակավայրի հիմնադրման հետ։ Բովա անվան ծագումը, սակայն, կապվում է նաև լատիներեն և հին հունարեն՝ եզ կամ ցուլ նշանակող բառերի հետ։

Պատմական ժառանգություն, որը դեռ ուսումնասիրման կարիք ունի

Կալաբրիայի պատմությունը ձևավորվել է հունական, բյուզանդական, լատինական և նորմանական մշակույթների ազդեցությամբ։ Այս բազմաշերտ պատմության մեջ հայկական ներկայության հետքերը՝ քարանձավային եկեղեցիները, խաչաքանդակները, ամրոցները, տեղանուններն ու ժողովրդական ավանդությունները, ուսումնասիրության առանձին ուղղություն են դարձել։

Հայկական թոնրի հայտնաբերումը ևս մեկ կարևոր նյութական վկայություն է, որը կարող է նպաստել տարածաշրջանի պատմական կապերի ավելի խոր ուսումնասիրությանը։ Միաժամանակ դրա հայկական ծագման վերջնական գնահատման համար անհրաժեշտ են հնագիտական և համեմատական հետագա հետազոտություններ։

Past.am-ը շարունակում է ներկայացնել հայկական պատմական ժառանգության հետաքրքիր դրվագները՝ նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Կալաբրիայի այս բացահայտումը հիշեցնում է, որ հայերի պատմական ներկայության հետքերը պահպանվել են Եվրոպայի տարբեր անկյուններում՝ երբեմն նույնիսկ այնպիսի վայրերում, որոնց մասին լայն հանրությունը քիչ բան գիտի։

Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասինԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. Տիգրան Աբրահամյան 2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% Թրամփը Ռուտեի հետ քննարկել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակականությունը «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էՌուբլին և դոլրան էժանացել են. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 27-ի դրությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետը քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային