ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) անցկացրեց առցանց հանդիպում Հանքարդյունաբերության միասնական ստանդարտների նախաձեռնության (Consolidated Mining Standard Initiative – CMSI) ներկայացուցիչների հետ։
Հանդիպման նպատակն էր՝ ներկայացնել CMSI նախաձեռնությունը, դրա հիմնական նպատակներն ու խնդիրները, հանքարդյունաբերության ոլորտի համար միասնական միջազգային ստանդարտի մշակման գործընթացը, ինչպես նաև քննարկել հնարավոր ազդեցությունը հանքարդյունաբերության վրա։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանը։ Նա ներկայացրեց հանքարդյունաբերության միջազգային չափանիշները և խոսեց դրանց ներդրման կարևորության մասին։
Հանդիպման բանախոսներն էին՝
Բեն Չալմերս (Ben Chalmers) – Կանադայի հանքարդյունաբերության ասոցիացիայի (Mining Association of Canada) և TSM նախաձեռնության նախագահ և գործադիր տնօրեն։
Մեգան Լիհի-Ռայթ (Megan Leahy-Wright) – Veramark Assurance-ի ստանդարտների գծով ղեկավար։
Անտոնիա Միխայլովա (Antonia Mihaylova) – ICMM-ի ստանդարտների գծով գլխավոր մասնագետ։
Քննարկման ընթացքում հնչեցին կարծիքներ, տեղի ունեցավ հարցուպատասխան։ Այս նախաձեռնությունը կարող է էական նշանակություն ունենալ հանքարդյունաբերական ոլորտի միջազգային չափանիշների ձևավորման և Հայաստանի հանքարդյունաբերության հետագա զարգացման տեսանկյունից։



