Տասը տարեկան դպրոցական աղջիկը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Կալինինգրադ քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ 10-ամյա դպրոցական աղջիկը ընկել է բազմահարկ շենքի յոթերորդ հարկի պատուհանից։
Աղջկան վնասվածքներով հայտնաբերել են Ուլյանա Գրոմովայի փողոցում գտնվող բնակելի շենքի մոտ՝ պատուհանների տակ։
Երեխան ողջ է մնացել, սակայն ստացած վնասվածքների պատճառով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Դեպքի հանգամանքները և այն, թե ինչն է պատճառ դարձել երեխայի ընկնելու համար, դեռևս հայտնի չեն։
Past.am-ը կհետևի դեպքի հետագա զարգացումներին։
1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
3
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
4
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին
5
43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել է



