ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են 29-ամյա երիտասարդի դանակահարության կադրերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել նոյեմբերի 7-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանության տեսանյութը:
Կադրերում երևում է, թե ինչպես է Էրիկ Կակոյանի սպшնության մեջ մեղադրվող Վալերի Հակոբյանն անցնում Էրիկի կողքով, ապա վերադառնում ու դանшկшհարում նրան։
Կայքի տեղեկություններով՝ Վալերի Հակոբյանն պատմել է, թե այդ պահին Աստված է իրեն ասել, որ պետք է սպшնի Էրիկին։
Ավելի վաղ «Իշխանությունը» հայտնել էր, որ Հակոբյանը հաշվառված է եղել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներն առաջացել են 2020 թվականի պատերազմից հետո։
Հակոբյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել՝ առաջին անգամ՝ գողության, երկրորդ անգամ՝ քրեակատարողական հիմնարկում արգելված առարկաներ պահելու համար։ Դատական նյութերում առկա փորձագիտական եզրակացությամբ նա բնութագրվել է որպես «քրեադատավարական անգործունակ անձ»։
Փաստացի պետական համակարգի ամենաթողության և անգործության հետևանքով հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված անձը սպшնեց անմեղ մարդու։ Այդ դեպքից հետո գոնե մեկ պաշտոնյա աշխատանքից չի ազատվել:



