Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կենսաթոշակառուն կարող է բնակարանը գրավադրել և դրա դիմաց ամսական գումար ստանալ․ հունվարի 1-ից՝ նոր կանոններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի նոր կարգ, որով կենսաթոշակային տարիքի հասած և անշարժ գույք ունեցող քաղաքացիները կկարողանան իրենց բնակարանը կամ տունը գրավադրել բանկում կամ վարկային կազմակերպությունում և դրա դիմաց պարբերական ամսական վճարումներ ստանալ։

Խոսքը հետադարձ հիփոթեքի մեխանիզմի մասին է, որը հնարավորություն կտա տարեց քաղաքացիներին սեփական անշարժ գույքի արժեքը վերածել լրացուցիչ եկամտի աղբյուրի՝ առանց բնակարանը վաճառելու և այն լքելու անհրաժեշտության։

Past.am-ի տվյալներով՝ օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ քաղաքացին պայմանագիր կկնքի բանկի, վարկային կազմակերպության կամ օրենքով նախատեսված այլ սուբյեկտի հետ։ Գույքի գրավադրման դիմաց նա կստանա պայմանագրով սահմանված պարբերական վճարումներ։ Ընդ որում՝ պայմանագրի գործողության ընթացքում սեփականության իրավունքը կմնա քաղաքացուն, և նա կպահպանի իր բնակարանում ապրելու իրավունքը։

Այսինքն՝ կենսաթոշակառուն ստիպված չի լինի տեղափոխվել այլ բնակարան կամ ամեն ամիս վարկ մարել։ Ստացված գումարը կարող է դառնալ կենսաթոշակին լրացնող լրացուցիչ եկամուտ։

 

Ի՞նչ կլինի բնակարանի հետ սեփականատիրոջ մահից հետո

Նոր կարգի կարևորագույն դրույթներից մեկն այն է, թե ինչ ճակատագիր կունենա գրավադրված անշարժ գույքը սեփականատիրոջ մահից հետո։

Այս դեպքում ժառանգներին հնարավորություն կտրվի վեց ամսվա ընթացքում դիմել բանկին և մարել մահացած քաղաքացու ստանձնած պարտավորությունները՝ գույքը պահպանելու համար։

Եթե ժառանգները չցանկանան կամ չկարողանան մարել պարտավորությունները, պայմանագրով նախատեսված կարգով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է փոխանցվել բանկին կամ համապատասխան կազմակերպությանը, որն այնուհետև կարող է վաճառել անշարժ գույքը։

Միևնույն ժամանակ, եթե գույքի վաճառքից ստացված գումարը գերազանցի բանկի կողմից քաղաքացուն վճարված գումարն ու կուտակված պարտավորությունները, տարբերությունը կփոխանցվի ժառանգներին։

 

Ի՞նչ երաշխիքներ են նախատեսված կենսաթոշակառուների համար

Հետադարձ հիփոթեքի համակարգի ներդրման շրջանակում նախատեսվել են նաև մի շարք պաշտպանական մեխանիզմներ։

Մասնավորապես՝

  • Տարեկան տոկոսադրույքը չի կարող գերազանցել տվյալ ժամանակահատվածում հիփոթեքային վարկերի համար սահմանված նվազագույն տարեկան տոկոսադրույքը։

  • Գույքը պետք է ապահովագրված լինի։

  • Պետք է կատարվեն գույքի հարկային պարտավորությունները և ապահովվի դրա պատշաճ պահպանումը։

  • Քաղաքացու և նրա ժառանգների պարտավորությունները չեն կարող գերազանցել գույքի վաճառքից ստացված գումարը։

  • Պայմանագիր կնքելուց առաջ նախատեսվում է պարտադիր խորհրդատվություն՝ հնարավոր ֆինանսական և իրավական ռիսկերը պարզաբանելու նպատակով։

     

Այսպիսով, նոր մեխանիզմը հնարավորություն կտա սեփական բնակարան կամ տուն ունեցող կենսաթոշակառուներին իրենց անշարժ գույքի հաշվին լրացուցիչ եկամուտ ստանալ՝ միաժամանակ պահպանելով այնտեղ ապրելու իրավունքը։

Թե ինչ պայմաններ կառաջարկեն բանկերն ու վարկային կազմակերպությունները, որքան գումար հնարավոր կլինի ստանալ յուրաքանչյուր գույքի դիմաց և ինչ ժամկետներով կկնքվեն պայմանագրերը, կախված կլինի ֆինանսական կազմակերպությունների առաջարկներից ու կոնկրետ գույքի գնահատումից։

Past.am-ը հետևելու է նոր կարգի կիրառմանը և քաղաքացիների համար դրա գործնական հնարավորություններին։

Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները Կենսաթոշակառուն կարող է բնակարանը գրավադրել և դրա դիմաց ամսական գումար ստանալ․ հունվարի 1-ից՝ նոր կանոններ Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավ Մահшցել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը Լարսը բացվել է բեռնատարների համար ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են 29-ամյա երիտասարդի դանակահարության կադրերը Թուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականը Հնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANI Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկԵՄ-ն տասնյակ միլիարդավոր եվրոներ կհատկացնի՝ ԱՄՆ-ից պաշտպանական կախվածությունը նվազեցնելու համար Նոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետ Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին Ռուսաստանը շատ կոշտ արձագանքեց ՀայաստանինՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին Լուկաշենկոն բացահայտել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի իր վարկածը Տասը տարեկան դպրոցական աղջիկը ընկել է յոթերորդ հարկի պատուհանիցԴա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ Իշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության Մենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. Թրամփ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Բաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան Ոսկանյան Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. Մադյար ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. Politico Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասին