Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել երկու երկրների հարկադիր կատարման ոլորտին նվիրված քննարկում, որի ընթացքում ներկայացվել են գործընկեր կառույցների գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող բարեփոխումները և համագործակցության հեռանկարները։
Համաժողովի շրջանակում Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը և Վրաստանի Կատարման ազգային բյուրոյի նախագահ Լաշա Մոձղվրիշվիլին ստորագրել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Վրաստանի Կատարման ազգային բյուրոյի միջև 2027–2028 թվականների համագործակցության ծրագիրը։
Ծրագրի դրույթները բխում են երկու կառույցների միջև 2018 թվականին կնքված համագործակցության հուշագրի նպատակներից և միտված են գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։
1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
3
Լավ լուր թոշակառուների համար
4
43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել է
5
Մայրը սպանել է իր երկվորյակ որդիներին՝ իր սիրեցյալին դեմ լինելու համար



