Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են 2 երկրների միջև խաղաղության օրակարգը և փոխվստահությանն ուղված հնարավոր միջոցները

ՔԱՂԱՔԱԿԱՆ

2026 թվականի նոյեմբերի 26-27-ը Հայաստանի Հանրապետության Դիլիջան քաղաքում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, տեղի ունեցավ երկկողմ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներ։ Հանդիպումը համախմբել էր երկու երկրների հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և վերլուծական/փորձագիտական շրջանակների շուրջ 60 ներկայացուցչի․ սա ԽԿՆ հինգերորդ հանդիպումն էր։

Երկօրյա միջոցառման ընթացքում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ և քննարկումներ։ Մասնակիցներն անդրադարձան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգին, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացման հնարավորություններին, ինչպես նաև երկու հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցներին։

Ներկաները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրային և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորությունների և մարդասիրական հարցերի շուրջ։ Օրակարգում էին նաև երիտասարդության հետ աշխատանքը, կրթությունն ու երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատումը։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր սեղանի մասնակիցների հետ հանդիպեցին ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և ՀՀ ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել վերջիններիս, տեղի ունեցավ մտքերի և տեսակետների փոխանակում։

Հանդիպման շրջանակներում աշխատանք տարվեց նաև հանձնաժողովների ձևաչափով։ Առանձին հանձնաժողովներում մասնակիցները քննարկեցին համապատասխան ոլորտներում առկա մարտահրավերներն ու համագործակցության հետագա հնարավորությունները։

Հանձնաժողովներն են՝

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների այս հանդիպումը ևս մեկ քայլ էր երկու հասարակությունների միջև ուղիղ երկխոսության, փոխվստահության և երկարաժամկետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ վերահաստատելով խաղաղության օրակարգի շուրջ կառուցողական երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները կշարունակվեն՝ նպաստելու հետագա համագործակցության ամրապնդմանը։

Ստորև մասնակիցների ցանկը՝

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամներ (Հայաստան)

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ

6. Ալեն Ամիրխանյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոն, տնօրեն

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամներ (Ադրբեջան)

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ

Մահացել է Գալուստ ԹումասյանըՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են 2 երկրների միջև խաղաղության օրակարգը և փոխվստահությանն ուղված հնարավոր միջոցները Ամեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՀութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Ինչ է սպասվում ոսկու շուկայումՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ստացե՜ք 2% քեշբեք՝ վճարելով Amio Arca քարտով Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել Թրամփը բացահայտել է` ինչ էր ուզում Պուտինից փակ դռների հետևում Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները Կենսաթոշակառուն կարող է բնակարանը գրավադրել և դրա դիմաց ամսական գումար ստանալ․ հունվարի 1-ից՝ նոր կանոններ Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավ Մահшցել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը Լարսը բացվել է բեռնատարների համար ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են 29-ամյա երիտասարդի դանակահարության կադրերը Թուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականը Հնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANI Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկԵՄ-ն տասնյակ միլիարդավոր եվրոներ կհատկացնի՝ ԱՄՆ-ից պաշտպանական կախվածությունը նվազեցնելու համար Նոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետ Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին Ռուսաստանը շատ կոշտ արձագանքեց ՀայաստանինՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին Լուկաշենկոն բացահայտել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի իր վարկածը Տասը տարեկան դպրոցական աղջիկը ընկել է յոթերորդ հարկի պատուհանիցԴա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ