Անօդաչուի հայտնաբերման պատճառով Գերմանիայում խափանվել է Քյոլն-Բոնն օդանավակայանի աշխատանքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւրբաթ երեկոյան անօդաչու թռչող սարքի հայտնաբերման պատճառով խափանվել է Գերմանիայի Քյոլն-Բոնն օդանավակայանի աշխատանքը։ Բոլոր օդանավերի թռիչքներն ու վայրէջքները ժամանակավորապես դադարեցվել են։
Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Presse-Agentur (dpa) լրատվական գործակալությունը՝ հղում անելով Քյոլն-Բոնն օդանավակայանի մամուլի խոսնակին։
Օդանավակայանի մամուլի խոսնակի հաղորդմամբ՝ օբյեկտը նկատվել է օդանավակայանի երկնքում տեղական ժամանակով ժամը 22:00-ից (Գրինվիչի ժամանակով՝ 21:00-ից) քիչ առաջ։
Գերմանիայի օդային նավիգացիոն ծառայությունն ուսումնասիրել է միջադեպը և կեսգիշերից կարճ ժամանակ անց հայտարարել, որ վտանգն անցել է։
Օդանավակայանի հաղորդմամբ՝ թռիչքները վերսկսվել են։ Ոչ օդանավակայանի ղեկավարությունը, ոչ էլ օդային նավիգացիոն ծառայությունը միջադեպի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չեն դեռևս հայտնել։



