Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ

ՄՇԱԿՈՒՅԹ

Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, իսկ դրանցից որոշների բարձրությունը հասնում է մինչև 5,5 մետրի։ Այս մասին  ԳԱԱ-ում  «Վիշապաքարեր. պատմական ուղերձը» թեմայով բանախոսության ժամանակ ասել է աստղաֆիզիկոս, պրոֆ. Վահագն Գուրզադյանը և ՀԱԻ տնօրեն, պ.գ.դ. Արսեն Բոբոխյանը՝ խոսելով վիշապաքարերի ուսումնասիրությանն ու դրանց պատմության մասին։ 

Վիշապաքարերը հիմնականում պատրաստված են բազալտից և հանդիպում են ծովի մակերևույթից 1200–3200 մետր բարձրության վրա։ Հայաստանում դրանք հիմնականում տարածված են Արագածի լանջերին, Գեղամա, Վարդենիսի և Սյունիքի լեռներում, ինչպես նաև Ջավախքում և Վանի տարածքում։ Բանախոսը նշեց, որ այս հուշարձանների ուսումնասիրությամբ դեռևս 20-րդ դարասկզբին զբաղվել են Աշխարհբեկ Քալանթարը, Ատրպետը և այլ գիտնականներ։ Սակայն ներկայումս հայտնաբերվել են ավելի մեծ թվով նմանատիպ հուշարձաններ։

Արսեն Բոբոխյանն անդրադարձել է նաև Տիրինկատարում հայտնաբերված 12 վիշապաքարերի պատմությանը և տեսակներին։ Նա տեղեկացրել է, որ 2026 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Տիրինկատարի տարածքում իրականացվել են ուսումնասիրություններ և պեղումներ, մասնավորապես՝ «12 բանդերի» ջրաբաշխական համակարգում։ Արդյունքում՝ 4-րդ ջրանցքի մի հատվածում բացվել է մոտ 50 մետր երկարությամբ և 3–4 մետր բարձրությամբ ակվեդուկ-ջրանցույց, որը կառուցվել է դեռևս երկաթի դարում։ Նշված ջրանցքներով Ամբերդ գետի ջուրը մինչև 20-րդ դարի 60-ական թվականները հասել է Արարատյան դաշտավայր։ Ա. Բոբոխյանը հիշեցրել է նաև, որ երկու տարի առաջ վիշապաքարերն ու Տիրինկատարի մշակութային լանդշաֆտն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, և այժմ աշխատանքներ են ընթանում դրանք Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ներառելու ուղղությամբ։

Աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը ներկայացրել է 115 վիշապաքարերի չափերի և ծովի մակերևույթից դրանց գտնվելու բարձրությունների վիճակագրական վերլուծությունը։ Ըստ պրոֆեսորի՝ այս հուշարձանները ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ ավելի բարձր դիրքերում գտնվող վիշապաքարերն ունեն ավելի մեծ չափեր։ Այսինքն՝ դրանք ստեղծողները ապրել են ոչ թե պարզ ցեղային, այլ կազմակերպված հասարակությունում, որն ունակ էր բարձր լեռներում կառուցելու և սպասարկելու հովիտները սնուցող բարդ ջրաբաշխական համակարգեր, ինչպես նաև կանգնեցնելու նմանատիպ կոթողներ։

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից հայտնում են, որ վիշապաքարերի ուսումնասիրության արդյունքներն արտացոլվել են նաև միջազգային գիտական հարթակում։ Վերջերս «Nature» հրատարակչության հեղինակավոր Scientific Reports ամսագրում հրապարակվել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պ. գ. դ. Արսեն Բոբոխյանի և հայտնի աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի հոդվածները՝ նվիրված Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի ուսումնասիրությանը։

Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր Ավետիսյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել, 3 անձ ձերբակալվել է. ՆԳՆ Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Պղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Նոր փաստաթղթերը բացահայտում են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի վերջին ցանկությունն ու կտակի մանրամասները Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Եթե ասենք Արցախն ենք ուզում, 90 միլիոն թուրք այս կողմում է, 10 միլիոն ադրբեջանցի՝ այն կողմում, 3 միլիոն հայ՝ այստեղ․ ինչպես պիտի կռվենք․ Գարո Փայլան Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ Անօդաչուի հայտնաբերման պատճառով Գերմանիայում խափանվել է Քյոլն-Բոնն օդանավակայանի աշխատանքը Ի՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Երևանի կենտրոնում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըՆպաստառուների և թոշակառուների տվյալների հավաքման ու օգտագործման նոր կարգ է սահմանվում Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»Մահացել է Գալուստ ԹումասյանըԱրտառոց դեպք Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր «Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Շուրջ 23 ժամ ջուր չի լինիԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» «Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ Երևանում