Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին
ԼԱՅՖ2027 թվականի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հայաստանում սահմանված են մի քանի ոչ աշխատանքային օրեր։ Այս տարի տոնական օրերի դասավորությունը թույլ կտա քաղաքացիներին մի քանի օր անընդմեջ հանգստանալ։
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ոչ աշխատանքային կլինեն՝
-
Դեկտեմբերի 31՝ հինգշաբթի՝ Ամանոր,
-
Հունվարի 1՝ ուրբաթ՝ Ամանոր,
-
Հունվարի 2՝ շաբաթ՝ Ամանոր,
-
Հունվարի 6՝ չորեքշաբթի՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն։
Այսպիսով, հնգօրյա աշխատանքային շաբաթով աշխատողների համար դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ը կստացվի չորս օր անընդմեջ հանգիստ՝ հաշվի առնելով նաև կիրակին։
Հունվարի 4-ը և 5-ը աշխատանքային օրեր են, իսկ հունվարի 6-ը՝ կրկին հանգստյան։
Հատկանշական է, որ հունվարի 7-ը՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը, աշխատանքային է։
Past.am-ը հիշեցնում է, որ այս օրերը սահմանված են օրենքով, և լրացուցիչ հանգստյան օրերի մասին որոշման դեպքում ժամանակացույցը կարող է փոփոխվել։



