Կատարի վարչապետը Լավրովի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանն ուղղված համատեղ ջանքերը։ Այս մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։
«Կատարը աջակցում է բոլոր դիվանագիտական ջանքերին և նախաձեռնություններին, որոնք ուղղված են ճգնաժամի այնպիսի հանգուցալուծմանը, որը կերաշխավորի ծովային նավագնացության ազատությունը և ճանապարհ կհարթի համապարփակ համաձայնության համար՝ ապահովելով տարածաշրջանում կայուն խաղաղություն»,- ասված է Կատարի ԱԳՆ-ի՝ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիներն ու տարածաշրջանային վերջին զարգացումները։ Հատուկ ուշադրություն է դարձվել լարվածության թուլացմանն ուղղված գործողությունների համակարգմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում անվտանգության և կայունության ամրապնդմանը։
Նոյեմբերի 24-ին Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին հայտարարել էր, որ Կատարի միջնորդները շարունակում են կապերը պահպանել ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Բանակցությունների օրակարգում ներառված է նաև Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության ապահովման հարցը։
Ծովային միջազգային կազմակերպության տվյալներով՝ նեղուցի ջրային տարածքում դեռևս արգելափակված է շուրջ 300 առևտրային նավ։
Հետևեք մեզ՝ այստեղ



