Երևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ, բшխվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավnրներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Մարգարյան և Ֆուչիկ փողոցների խաչմերուկում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են «Opel Vectra» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։



