Եվրոպան 2027 թվականին ևս կշարունակի ֆինանսավորել Ուկրաինային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպան 2027 թվականին ևս կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նրա խոսքով՝ նախատեսվող ֆինանսական միջոցները կուղղվեն ինչպես Ուկրաինայի պետական բյուջեի, այնպես էլ ռազմական կարիքների ապահովմանը։
«20 միլիարդ եվրոն կուղղվի բյուջեի աջակցությանը, ևս 25 միլիարդը՝ ռազմական կարիքներին։ Այսպիսով, Եվրոպան հոգում է Ուկրաինայի ֆինանսական կարիքների երկու երրորդը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ 2026 թվականի ապրիլի 23-ին ԵՄ խորհուրդը հաստատել էր Ուկրաինային 2026-2027 թվականների համար 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու ծրագիրը։
Նախնական ծրագրով այդ գումարից 30 միլիարդ եվրոն նախատեսված էր Ուկրաինայի տնտեսական աջակցության, իսկ 60 միլիարդը՝ պաշտպանական կարողությունների ամրապնդման համար։
Ֆինանսավորման տրամադրումը պայմանավորված է նաև Ուկրաինայում օրենքի գերակայության ապահովմամբ և կոռուպցիայի դեմ պայքարով։



