Երևան, 29.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

WP. Իրանն օգտագործել է Starlink-ը ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունների համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իլոն Մասկը զայրացել է՝ տեղեկանալով Starlink արբանյակային կապի չարտոնված օգտագործման երկու դեպքի մասին. Իրանն օգտագործել է համակարգը՝ ամերիկյան ուժերի դեմ ռազմական գործողություններին աջակցելու համար, իսկ ԱՄՆ-ի բանակը ծառայության ռազմական տարբերակը՝ Starshield-ը, օգտագործել է անօդաչու թռչող սարքերի կառավարման համար՝ առանց համապատասխան բաժանորդագրության, գրում է The Washington Post-ը։

Գործողություններին ծանոթ չորս անձինք պարբերականին հայտնել են, որ իրանցի զինվորականները Starlink-ն օգտագործել են ուժերի գործողությունները համակարգելու և հարվածային անօդաչու թռչող սարքերը կառավարելու համար։ Այս տեղեկությունները նախկինում հրապարակայնորեն չէին բացահայտվել։

Աղբյուրներից մեկի վկայությամբ, համապատասխան տեղեկությունները ներառված են եղել ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության գաղտնի զեկույցում, որը ներկայացվել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին։ Սակայն Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությանը հայտնի չէ նման զեկույցի գոյության մասին։

Միաժամանակ Մասկը դժգոհ է եղել, որ ամերիկացի զինվորականները Starshield արբանյակային կապն օգտագործել են մեկանգամյա հարվածային առաջադրանքների համար նախատեսված LUCAS անօդաչու թռչող սարքերի համար։ Աղբյուրների տվյալներով, Պենտագոնը վճարել է ցամաքային օգտագործման սակագնով, մինչդեռ օդում ծառայությունից օգտվելու համար պահանջվել է հինգ անգամ ավելի թանկ բաժանորդագրություն։

Մարտի 1-ին Մասկը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ սպառազինության համակարգերում Starlink-ի առևտրային տարբերակի կիրառումը խախտում է ծառայության օգտագործման պայմանները և հայտնաբերվելու դեպքում կասեցվում է։ Մայիսին Starshield-ի արժեքի շուրջ հակամարտությունը հրապարակային բնույթ է ստացել. Մասկը Պենտագոնին մեղադրել է քաղաքացիական համակարգը ռազմական նպատակներով ոչ պատշաճ օգտագործելու մեջ։

Գործարարի դժգոհությունն է՛լ ավելի է մեծացրել ռուսաստանյան անօդաչու թռչող սարքերի հետ կապված դեպքը։ Հունվարին ուկրաինացի զինվորականները դիմել են SpaceX-ին՝ Starlink-ի տերմինալով հագեցած ռուսաստանյան Italmas հարվածային անօդաչու թռչող սարք հայտնաբերելուց հետո։

Ընկերությունը սահմանափակումներ է մտցրել Ուկրաինայի տարածքում ավելի քան 70 կմ/ժ արագությամբ տեղաշարժվող տերմինալների աշխատանքի նկատմամբ, ինչպես նաև ուկրաինական կողմի հետ կազմել է թույլատրված սարքերի ցանկ։

Մարտի 1-ին Քուվեյթի Շուայբա նավահանգստում ամերիկյան ռազմական օբյեկտի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո, որի հետևանքով զոհվել է ԱՄՆ-ի վեց զինծառայող, SpaceX-ը նաև խստացրել է որոշ ծառայություններից օգտվողների ստուգումը։ Հաջորդ շաբաթներին ընկերությունը խստացրել է տերմինալներ վաճառող միջնորդներին ներկայացվող պահանջները և կասեցրել ենթադիլերների միջոցով վերավաճառքի ծրագիրը։

Ինչպես նշում է The Washington Post-ը, այս դեպքերը ցույց են տալիս, թե որքան դժվար է վերահսկել ժամանակակից պատերազմի կարևոր գործիք դարձած գլոբալ արբանյակային ցանցի օգտագործումը։ Չնայած SpaceX-ի սահմանափակումներին, ԱՄՆ-ի հակառակորդները նույնպես գտնում են Starlink-ը ռազմական նպատակներով օգտագործելու եղանակներ։

Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել WP. Իրանն օգտագործել է Starlink-ը ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունների համար Եվրոպան 2027 թվականին ևս կշարունակի ֆինանսավորել Ուկրաինային Ամերիկյան անօդաչուն հարվածել է Իրանի Սիրիքի մոտ գտնվող ձկնորսական նավակին․ մեկ մարդ անհետ կորել է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ արձակվել է 542 անօդաչու թռչող սարք Երևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ, բшխվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավnրներ «Բելինգհեմ»-ը հեռացվել է սիմուլյացիայի համար, «Ռեալ»-ը՝ պարտվել «Ալավես»-ին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնի Հայաստանի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Նոան» հաղթեց ԲԿՄԱ-ին Կատարի վարչապետը Լավրովի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան