Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոր Զելանդիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տաուրանգա քաղաքից 281 կմ հյուսիս-արևելք։ Օջախը եղել է 10 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։



