ՄԱԿ-ն սկսել Է ինքնաթիռներով հումանիտար օգնության փոխադրումը Սիրիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի ինքնաթիռներն հումանիտար օգնության առաջին խմբաքանակն են հասցրել Սիրիայի հյուսիս-արեւելքի Դեյր Զոր քաղաք, որն արդեն մի քանի ամիս է՝ պաշարել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ պաշարված քաղաքի մոտավորապես 200 հազար բնակիչներ պարենամթերքի սուր պակաս են զգում:
Կազմակերպության վերջին զեկույցում նշվում է պաշարվածների կենսապայմանների կտրուկ վատացումը եւ հաղորդվում թերսնման ծանր դեպքերի եւ սովից մահացության բարձր մակարդակի մասին:
Ինչպես Անվտանգության խորհրդին զեկուցել է ՄԱԿ-ի հումանիտար գործակալության ղեկավար Սթիվեն Օ՛Բրայենը, Սիրիայի կառավարական զորքերի հսկողության տակ գտնվող քաղաքում ինքնաթիռից նետվել են 21 տոննա բեռներ՝ առաջին անհրաժեշտության իրերով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



