ԱՄՆ-ն սկսել է հեղուկացված թերթաքարային գազի արտահանումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում արդյունահանված հեղուկացված թերթաքարային գազի առաջին խմբաքանակն ուղարկվել Է Բրազիլիա: CERAWeek նավթի-գազի արդյունաբերության ներկայացուցիչների՝ Հյուսթոնում (Տեխասի նահանգ) կայացած խորհրդաժողովում այս մասին հայտնել Է Cheniere շուկայավարական ծառայության նախագահ Մեգ Ջենթլը: Նրա խոսքով՝ հեղուկացված գազի բեռը, որը գնորդին՝ Petrobras ընկերությանը, կհասցնի Asia Vision լցանավը, վաճառվել Է «շուկայական գնով»:
Ջենթլի խոսքով՝ հեղուկացված թերթաքարային գազի՝ արտահանման համար նախատեսված առաջին խմբաքանակները դրանում Էթանի բարձր պարունակության պատճառով, կարող են գնորդների գտնել սոսկ Բրազիլիայում, Ճապոնիայում, Կորեայում, Իսպանիայում եւ Եվրոպայի մի քանի այլ երկրներում, որտեղ կան դրա օգտագործման հնարավորություններ:
Wood Mackenzie Ltd ընկերության ամերիկացի վերլուծաբանների գնահատմամբ՝ մինչեւ 2020 թվականը ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի երկրներ հեղուկացված գազի արտահանման ծավալը կարող Է հասնել 32 մլն տոննայի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



