Վաշինգտոնը տեխնոլոգիական ընկերություններին խնդրել Է օգնել սոցցանցերում ԻՊ-ի դեմ պայքարում. CNN
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի վարչակազմն առաջատար տեխնոլոգիական ընկերությունների օգնությանն Է դիմել այն հրապարակումների տարածման դեմ պայքարելու գործում, որոնք սոցիալական ցանցերում զետեղում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակիցները: Փետրվարի 24-ին, այս մասին հայտնել Է CNN ամերիկյան հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության աղբյուրների տեղեկություններով՝ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության ներկայացուցիչներն արդեն, մասնավորապես, հանդիպումներ են ունեցել Apple, Twitter, Snapchat, Facebook ընկերությունների, Buzzfeed ինտերնետ-հրատարակության եւ MTV ալիքի ղեկավարության հետ:
«Օբամայի վարչակազմը մտադիր Է ակտիվացնել պայքարը սոցիալական ցանցերում ԻՊ-ի հաղորդագրությունների տարածման դեմ, դրա համար նա հավաքում Է տեխնիկական մասնագետների «երազանքի թիմի» նման մի բան, որը Համացանցում կհակազդի խմբավորմանը»,- ասված Է CNN-ի հրապարակման մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



