Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Աբովյանի ծննդատանը փրկել են 50-ամյա կնոջ՝ հեռացնելով 12 կգ կշռող ուռուցքը (լուսանկար)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ծննդատանը բժիշկները վիրահատել և փրկել են 50-ամյա կնոջ կյանքը՝ հեռացնելով 12 կգ կշող ուռուցքը, տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

2015 թվականի հուլիսի 8-ին Աբովյանի ծննդատուն է ընդունվել Նոր Գեղի համայնքի 50 տարեկան  Ջ. Ս.-ն՝ ծանր վիճակում` արյունահոսություն, գիտակցության կորուստ, հեմոռագիկ շոկ: Կնոջ մոտ անմիջապես ախտորոշվել է արգանդի խոշոր չափերի միոմա: Հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ խորհրդակցելուց հետո որոշվել է առաջին հերթին իրականացնել անհետաձգելի, վիճակը կայունացնող ինֆուզիոն-տրանսֆիզիոն բուժում։

Արյան և արյան փոխարինիչների ներարկման արդյունքում հիվանդի վիճակը կայունացվել է։  Այնուհետև կատարվել է վիրահատություն, կնոջ որովայնից հեռացվել է 12 կգ քաշով հսկայական ուռուցք: Հետվիրահատական շրջանում շարունակվել է ինտենսիվ բուժումը: Կինը դեռևս գտնվում է ծննդատանը, վիճակը մոտ է բավարարին: 

Նախարարին հասցեագրած նամակում նա շնորհակալություն է հայտնում ծննդատան բուժանձնակազմին` առաջին հերթին բաժնի վարիչ  Սլավիկ Օհանյանին և  անեսթեզիոլոգ  Ալբերտ Մնացականյանին, ովքեր իրեն երկրորդ  կյանք են պարգևել: Երախտիքի խոսքեր է հղել նաև ծննդատան տնօրեն Լարիսա Մադոյանին` հոգատարության համար։ Ապաքինվող կինն իր խորին շնորհակալությունն է հայտնում ծննդատան ամբողջ կոլեկտիվին։ 

Արտառոց այս դեպքը բժիշկներին պարտադրել է դիմել բոլոր կանանց` հորդորելով առավել հոգատար և ուշադիր գտնվել սեփական առողջության հանդեպ։  Ջ. Ս.-ն 10 տարի իրեն հիվանդ է համարել, պարբերաբար արյունահոսություն է  ունեցել, որովայնի չափերը գնալով մեծացել են, սակայն երբևէ  բժիշկի չի դիմել: Բժիշկները բոլոր կանանց հորդորում են տարին մեկ անգամ դիմել  տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգին մասնագիտական զննում և կանխարգելիչ հետազոտություններ անցնելու համար: Դրանք բացառապես իրականացվում են անվճար` պետական պատվերի շրջանակում:

ՀՀ առողջապահության նախարարությունը միաժամանակ հիշեցնում է, որ արտահիվանդանոցային առաջնային բուժօգնության բոլոր կազմակերպություններում ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում`  արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրի շրջանակում անվճար իրականացվում են ՊԱՊ քսուկի հետազոտություններ։

Հորդորում ենք ցանկացած հիվանդագին նշանի  դեպքում անմիջապես դիմել բժշկի, ինչը կնվազեցնի հիվանդության հետագա զարգացման ռիսկը:

Հարգարժան տիկնայք, հոգ տարեք ձեր առողջության և ընտանիքի բարօրության մասին, մի թույլ տվեք, որ առողջական փոքրիկ շեղումները դառնան կյանքին վտանգ սպառնացող խնդիրներ։ 


   

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ