ԱՄՆ-ի վարչակազմը չի բացառում Սիրիայի մասնատումը. Քերի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի վարչակազմը պատրաստ Է ակտիվ ջանքեր գործադրել Սիրիայի հիմնախնդրի դիվանագիտական կարգավորման ներկայիս պլանն իրականացնելու համար, բայց չի բացառում այս արաբական երկրի մասնատումն այդ խաղաղարար ջանքերի ձախողման դեպքում: Փետրվարի 24-ին այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քեր ին:
Նա այս կերպ Է մեկնաբանել Սիրիայում հրադադարի եւ խաղաղ գործընթացի կազմակերպման պլանների իրագործման նախապատրաստման ընթացքը, որոնք մշակվել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ: Քերին սույն թեման ստիպված Է եղել բազմիցս արծարծել՝ լսումների ժամանակ պատասխանելով ամերիկացի օրենսդիրների հարցերին, լսումներ, որոնք նրա մասնակցությամբ կայացել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հատկացումների կոմիտեներում:
«Ես չեմ երաշխավորում, որ հրադադարը կգործի եւ կամրապանդվի: Բայց դա միակ ուղին Է հասնելու Ասադի ապագայի եւ (Դամասկոսում նոր իշխանության) քաղաքական անցման հնարավորությունների քննարկմանը»,- ասել Է Քերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



