ՆԱՏՕ-ն միացավ Էգեյան ծովում միգրանտների հոսքի զսպման գործողություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ն համաձայնեցրել Է դաշինքի կողմից փախստականների հիմնախնդրին եւ միգրացիոն ճգնաժամին Եվրամիության հակազդմանն օժանդակելու պայմանները: Այդ մասին, հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մենք կմասնակցենք Էգեյան ծովում ապօրինի շրջանառության եւ ապօրինի միգրացիայի ուղու փակման՝ միջազգային ջանքերին: Որովհետեւ այդ ճգնաժամը վերաբերում Է մեզ բոլորիս: Եվ մենք բոլորս պետք Է գտնենք լուծումներ»,- ասված Է փետրվարի 25-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում Է, որ պաշտպանության նախարարների որոշումից հետո 48 ժամում ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ծովային խումբը ժամանել Է Էգեյան ծով: Այն իրականացնում Է հետախուզում, ստուգում եւ հսկողություն: Դաշինքի նավերը տեղեկատվություն կտրամադրեն Հունաստանի եւ Թուրքիայի առափնյա պահպանության ուժերին եւ ազգային այլ մարմինների: Դա, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ նրանց կօգնի ավելի արդյունավետ պայքարելու ապօրինի ցանցերի դեմ:
ՆԱՏՕ-ն նաեւ ուղղակի կապեր Է հաստատում Եվրամիության Fronrex սահմանապահ գործակալության հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



