ՌԴ-ն չի բացառում, որ ԱՄՆ-ի հետ համատեղ հարվածներ կհասցվեն Սիրիայում հրադադարը խախտողներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան չի բացառում, որ ԱՄՆ-ի հետ համատեղ կռմբակոծի Սիրիայում գործող այն խմբավորումներին, որոնք չեն միանա զինադադարին: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի՝ փետրվարի 22-ին հրապարակված համատեղ հայտարարության համաձայն, փետրվարի 27-ից Սիրիայում պետք Է զինադադար հաստատվի կառավարական զորքերի եւ ընդդիմության զինված խմբավորումների միջեւ, իսկ «Իսլամական պետության», «Ջեբհաթ» ան Նուսրայի» եւ ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված այլ կազմավորումների վրա գրոհները կշարունակվեն:
Պատասխանելով Սիրիական ազատ բանակի բրիգադային հրամանատարների վերջերս արած այն հայտարարությունների վերաբերյալ հարցին, թե իրենք չեն միանա զինադադարին, եթե այն չի տարածվում «Ջեբհաթ ան Նուսրայի» վրա, Բոգդանովը հայտարարել Է. «Նշանակում Է՝ ռմբակոծելու ենք»:
«Ես կարծում եմ՝ ԱՄՆ-ի հետ միասին կռմբակոծենք բոլոր նրանց, ովքեր չեն միանա հրադադարին: Դա կա նաեւ մեր համատեղ հայտարարության մեջ»,-ասել Է նա:



