Սիրիական բանակն ազատագրել է Համա-Հալեպ ռազմավարական ճանապարհի վրա գտնվող Խանասիր քաղաքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինների ջոկատները վերականգնել են հսկողությունը Խանասիր քաղաքի նկատմամբ, որը գտնվում Է Համա-Հալեպ ռազմավարական ճանապարհի վրա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՍԱՆԱ լրատվական գործակալությանը, քաղաքի ազատագրման գործողություն ը տեւել Է 48 ժամ: Կառավարական ուժերն այնտեղից դուրս են մղել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին եւ նրանց կողմում կռվող «Ջունդ ալ Աքսա» ծայրահեղական խմբավորման մարտիկներին:
Խանասարից ձգվող ճանապարհն անցնում Է Ատրայով եւ Սալմիայով, այն անվանում են «կյանքի ճանապարհ»: Դրանով Է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի՝ Հալեպի (Դամասկոսից 360 կիլոմետր հեռավորության վրա) մատակարարումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



