ԵԽԽՎ նախագահը մեկնում է Բաքու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը մարտի 2-ին կայցելի Բաքու:
Այս մասին, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Բաքվում Եվրոպայի Խորհրդի ներկայացուցչությունում գործակալությանը հայտնել են, որ այցի շրջանակում Ագրամունտը հանդիպումներ կունենա Ադրբեջանի քաղաքական ղեկավարության, պատգամավորների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Պեդրո Ագրամունտի անունը վաղուց դարձել է կոռումպացվածության եւ վարձահրավիրվածության հոմանիշ: Նա ալիեւյան ռեժիմի հավատարիմ բարեկամն է եւ հանդիսանում է Եվրոպական կայունության նախաձեռնություն կազմակերպության (ESI) առանց բացառության բոլոր զեկույցների գլխավոր անխոս դերակատարներից մեկը, որոնք նվիրված են տխրահռչակ, բայց նավթային ճգնաժամի ֆոնին արդեն որոշակիորեն նեխած Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կառույցի ղեկավար ընտրված Ագրամունտն անմիջապես նետվել է մարտի` հատուցելու նախկինում ստացած նավթադոլարները եւ կանխավճար վաստակելու` նոր «սխրագործությունների» համար:



