Վրաստանում մեկ տարում շուրջ 600 աշակերտուհիներ են ամուսնացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում 13-ից մինչեւ 16 տարեկան շուրջ 600 անչափահաս աղջիկներ են 2015 թվականին թողել դպրոցը ամուսնանալու պատճառով: Այդ մասին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «Սափարի» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Բայա Պատարայային:
Կազմակերպությանն այս տեղեկատվությունը տրամադրել են Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակում, որը պաշտոնապես այն պահանջել Է կրթության եւ գիտության նախարարությունից, ճշտել Է նա:
Դրանք այն դպրոցականներն են, որոնց ծնողներն ասել են, թե իրենց դուստրը դպրոցը թողնում Է ամուսնանալու պատճառով: Բայց կան նաեւ բազմաթիվ այնպիսի դեպքեր, երբ ծնողները չեն նշում պատճառը: Դա վկայում Է այն մասին, որ ամուսնանալու պատճառով ուսումը թողածների թվաքանակը շատ ավելի մեծ Է»,-Պատարայի խոսքը մեջբերում Է գործակալությունը:
Բացի այդ, նա պատմել Է, որ 179 դեպքերում քրեական գործ Է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի «սեռական հարաբերություն կամ սեռական բնույթի այլ գործողություններ 16 տարին չլրացած անձի հետ» հոդվածով:



