Դաշնակցականները «չեն վախենում» ընդդիմադիր Գյումրիից (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին «չի վախեցնում», որ Շիրակը, մասնավորապես Գյումրին, կարող են խնդիրներ առաջացնել նորանշանակ դաշնակցական մարզպետի համար:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում Շիրակի և Արագածոտնի մարզերի մարզպետների պորտֆեյլները տրամադրվել են ՀՅԴ-ին:
Պատասխանելով Past.am-ի հարցին՝ Ռուստամյանը մանրամասնեց. «Մենք երբեք այդ դժվարություններից չենք խուսափել, գիտենք, որ Շիրակում շատ լուրջ կուտակված հարցեր կան: Երևի ամենածայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների մի զգալի մասը գտնվում է հենց Շիրակում: Այդ ամենը հասկանալով ենք գնացել սրան: Ձեր ասածն էլ ցույց է տալիս, որ մենք նախընտրական տրամաբանությամբ չենք հավաքվել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Լալայան
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



